Բայց ինչպիսին էլ լինի Եվրոպայի ցանկությունն ու նիստի օրակարգը, Զոհրաբյանը խոստանում է բարձրացնել հայ գերիների հարցը:
Զոհրաբյանն ընդունված օրինագիծը խայտառակություն է համարում, որն ուղղված է խոսքի ազատության, լրատվամիջոցների, քաղաքական գործիչների, քաղաքացիների դեմ։
Ադրբեջանը հստակ հասկանում է, որ ռազմագերիների վերադարձի հարցում միջազգային ճնշումն էլ ավելի կխստանա։
Հայստանյան խորհրդարանական պատվիրակության անդամները ԵԽԽՎ–ում համեմատություն են անցկացրել ռուս քաղաքական ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու և Ադրբեջանում պահվող հայ գերիների վիճակի միջև։
«Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը կարևոր է համարում միջազգային ճնշումն Ադրբեջանի վրա՝ գերիների վերադարձի հարցով։
Սիրիայից բերված վարձկանների մասին Հայկո Մաասին հարց էր ուղղել հայկական պատվիրակության ղեկավարը։ Նա պատմել է երկխոսության մանրամասները։
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է արցախյան պատերազմի վերաբերյալ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում հայկական կողմի գործողություններին և նշված կառույցում առկա արձագանքներին։
Եվրոպացիներին չի հետաքրքրել ո՛չ տասնյակ հայ գերիների առկայությունը Բաքվում, ո՛չ էլ Սիրիայից Արցախ տեղափոխված հազարավոր վարձկանների առկայությունը։
Վեհաժողովը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին զերծ մնալ հռետորաբանությունից, որը խոչընդոտում է քաղաքական երկխոսությանը։
3 լեզուներով պաստառը ձեռքին՝ Էդմոն Մարուքյանը կանգնել էր դահլիճի մուտքի մոտ՝ բողոքելով Ադրբեջանի գործողությունների դեմ։
Վեհաժողովի նիստերը բաժանվում են 4 նստաշրջանի, որոնցից յուրաքանչյուրի տևողությունը մոտավորապես մեկ շաբաթ է։
Եվրախորհրդարանի ընդունած բանաձևում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղում պետք է ապահովվի հայկական բնակչության և հայկական մշակութային ժառանգության անվտանգությունը և փախստականների՝ իրենց նախկին բնակության վայրեր անվտանգ վերադարձը:
Պատգամավորի խոսքով` Ադրբեջանի և Թուրքիայի պատվիրակները հերթական անգամ փորձել են խեղաթյուրել իրենց իսկ կողմից սանձազերծված պատերազմի բնույթն ու բովանդակությունը` այն ներկայացնելով որպես հայերի կողմից 90-ականներին սկսված ցեղասպանության շարունակություն։
Միլանի դատախազությունը Վոլոնտեին մեղադրանքներ Է առաջադրել դեռ 2016-ի հունիսին՝ 2012-2014 թվականներին գրեթե 2,4 մլն եվրո ստանալու համար։
Պատգամավորը չի շտապում ոգևորվել Եվրոպայում Թուրքիայի դեմ տրամադրություններից` նշելով, որ ԵԽԽՎ–ում ընդունվող և իրավական ուժ չունեցող քաղաքական որևէ փաստաթղթի սպասելու ժամանակ արդեն չկա։
Ավելի վաղ մոնիթորինգի գծով ԵԽԽՎ կոմիտեի ղեկավար Օստրուպ Յենսենը դատապարտել էր Թուրքիայի հռետորաբանությունը Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ և կոչ արել Անկարային դադարեցնել նման գործողությունները։
Առաջարկ է եղել «Հայաստանի ու Ադրբեջանի միջև զինված հակամարտությունը, հակամարտության խաղաղ լուծման անհնարինությունն ու ռիսկը տարածաշրջանի կայունության համար» խորագրով քննարկում անցկացնել։
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը չի բացառում, որ դրա արդյունքում ԵԽ-ի կողմից նաև կարևոր որոշում կընդունվի:
ԵԽԽՎ կոմիտեի անդամները քննադատել են Թուրքիայի սադրիչ հռետորաբանությունը, նաև հայտնել են, որ Անկարան ուղղակիորեն մասնակցում է ղարաբաղյան հակամարտությանը։
Ստեղծված իրավիճակից միակ ելքն առանց նախապայմանների բանակցային սեղանի շուրջ անհապաղ վերադառնալն է։