Կնոջը համոզել են հրաժարվել հացադուլ անելու որոշումից, բայց նա մտադրությունը չի փոխել։
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը եկել էր Գեղամ Մանուկյանին հորդորելու, որ հետ կանգնի հացադուլի որոշումից։ Նրա խոսքով` այն անձը, որի հրաժարականը նա պահանջում է, չունի խղճի զգացում, նա նույնիսկ հաճույք կստանա, եթե Մանուկյանը հյուծվի ու հասնի մահվան դուռը։
Մանուկյանը նշել է, որ որպես ՀՀ քաղաքացի մտահոգ է երկրում ստեղծված վիճակի համար և ապրում է անձնական, ազգային ողբերգություն։
ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանի խոսքով` վարչապետը պատերազմի օրերին բազմիցս անլրջություններ է դրսևորել։ Մանուկյանը դրանք հիշեցրեց օրինակներով։
Ընդդիմադիր երկու գործիչներն էլ մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 225.1 հոդվածով նախատեսված արարքի համար, այն է` օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքը դիտավորությամբ կազմակերպելը և անցկացնելը։
ՀՔԾ–ն վստահեցնում է, որ քրեական գործով անցնող բոլոր անձանց հանրահավաքի ժամանակ ոչ թե կանչել են, որ հավաքին չմասնակցեն, այլ հարցաքննության են հրավիրել։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցերը շարունակվում են։ Հավաքի կազմակերպիչները շեշտում են, որ իրենց նյարդերն այլևս չեն դիմանում վարչապետի ելույթներին։