Չի բացառվում, որ Սերժ Սարգսյանի գործը քննող դատավորը, որին հենց Սարգսյանն է նշանակել, ինքնաբացարկ հայտնի։
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները կասկածներ ներկայացրեցին դատավոր Լուսինե Աբգարյանի անկողմնակալության վերաբերյալ։ Փաստերը գտել են Facebook–ում։
Սողոմոնյանի կարծիքով` դատավորները Քոչարյանի գործով բացարկ են վերցնում, որովհետև, եթե քննեն պետք է ընկնեն հսկայական ճնշումների տակ և ստիպված լինեն կայացնել ապօրինի որոշում։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը կնախագահի մեկ այլ դատավոր։ Նրան ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել դատախազը։
Աննա Դանիբեկյանը կշարունակի վարել մարտի 1-ի գործով դատավարությունը։ Դատարանը որոշեց մերժել փաստաբանների միջնորդությունը։
Քոչարյանի փաստաբանների համոզմամբ` Դանիբեկյանը չի կարող մարտի 1-ի գործով լինել օրինական դատավոր, քանի որ այդ գործով օրինական դատավորը Դավիթ Գրիգորյանն է, ում լիազորությունները կասեցված են։
Երկրորդ նախագահի պաշտպան Հայկ Ալումյանը վստահ է, որ գործադիր իշխանությունը ճնշում է գործադրում դատավոր Աննա Դանիբեկյանի վրա։
Դատական նիստին մասնակցում են ինչպես Ռոբերտ Քոչարյանը, այնպես էլ Յուրի Խաչատուրովը, Սեյրան Օհանյանն ու Արմեն Գևորգյանը։