Ժամանակավոր հոսանքազրկումների նպատակը հետագա վթարներից խուսափելն է։
ՀՀ վարչապետը գրառում է կատարել Ֆրանսիայի դեսպանությունում բացված ցավակցությունների գրքում և ցավակցել բարեկամ ժողովրդին, ֆրանսիական պետությանը և Շիրակի ընտանիքին ու բարեկամներին։
Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի հոգեհանգստի արարողությունը կանցկացվի Փարիզի Սեն Սյուլպիս եկեղեցում։
Լաքոտը հիշեցրել է, որ նախագահ Շիրակի օրոք ընդունվեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող օրենք, որով Ֆրանսիան դարձավ աշխարհում առաջին պետությունը, որը հայերի ցեղասպանությունը ճանաչեց օրենսդրական ուժ ունեցող ակտով:
Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը միշտ կհիշվի որպես հայ ժողովրդի ու Հայաստանի մեծ ու սրտացավ բարեկամ:
Ժակ Շիրակն ընտրվել է Ֆրասիայի նախագահ 1995 թվականին և այդ պաշտոնում աշխատել է 12 տարի: Նրա գործունեությունն արժանացել է ֆրանսիական և արտասահմանյան բազմաթիվ պարգևների: