Վաղարշակ Հարությունյանն այցելել է նաև Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայություն, զրուցել զոհվածների մարմինների որոնողական աշխատանքներում ներգրավված անձնակազմի հետ, նշել որոնողական խմբերի ավելացման անհրաժեշտությունը:
Արցախի բանակի հրամանատարը նշել է, որ այսօր ունենք այն, ինչ ունենք, և հետագա գործունեության համար մեկնարկային կետ պետք է համարել ոչ թե մեր երազանքները, այլ՝ ձևավորված իրողությունները։
Արցախի նախագահը Միքայել Արզումանյանին հրամանատար նշանակեց Ջալալ Հարությունյանի վիրավորումից հետո։