Հայտնի նկարիչ Հովհաննես Այվազովսկին ոչ միայն ծովային բնապատկերներ էր նկարում, այլև կրոնական և էթնիկ թեմաներով նկարներ։ Ամբողջ կյանքում նա ծառայել է իր ժողովրդին և իր մշակույթին։ Մեծ հայի հավատարմության մասին՝ Sputnik Արմենիայի սյունակագրի հոդվածում։
Հովսեփ Բարսեղյանն արտասովոր դիմանկարներ է «նկարում» մուրճի, մեխերի ու մետաղալարի օգնությամբ։
Երիտասարդ նկարիչի գրաֆիտ–գրությունները հայտնվում են Ստեփանակերտի կիսավեր շենքերի պատերին, անցումներում։
Զինվորների համար ինչ-որ բան անելու գաղափարը միավորեց հաշվապահ, արվեստագետ ու մանկավարժ քույրերին:
Ծնունդով գյումրեցի, ամերիկաբնակ հայտնի արվեստագետ Էմիլ Գազազի՝ հայրենի քաղաք վերադառնալու լուրը ուրախացրեց ու ոգևորեց հայրենակիցներին, սակայն պարզվում է` նրանք շտապեցին. այս պատմության մեջ ամեն ինչ այնքան էլ պարզ չէ։
Ժամանակակից հայ մոնումենտալ գեղանկարչության հիմնադիր` նկարիչ, քանդակագործ, ճարտարապետ, արվեստաբան Վան Խաչատուրը (Վանիկ Հակոբի Խաչատրյան) իր 2600 աշխատանքները նվիրել է պետությանը՝ պայմանով, որ իր մահից առնվազն 5 տարի հետո իր թանգարանը կստեղծվի։
Եկեք անկեղծ լինենք։ Շատ դժվար է պատկերացնել, որ հանցագործությունը կարելի է արդարացնել հայրենասիրական մղումներով։
Արեգ Բալայանը մեծատառով նկարիչ է, որին անկասկած պետք է ուշադրություն դարձնել։ Sputnik Style–ին տված բացառիկ հարցազրույցում նա պատմեց հայկական գրաֆիտիի ճակատագրի, տեղի բարքերի և իր աշխատանքների մասին։
Քանի որ այս տարի համավարակը բազմաթիվ արվեստասերների թույլ չի տալիս անձամբ այցելելու նկարչի պատկերասրահ, դա կարելի է անել անել վիրտուալ՝ իրական էքսկուրսավարի ուղեկցությամբ։
Կտավի աշխատանքները կավարտվեն մոտակա օրերին, այնուհետև այն ինքնաթիռով կհասցնեն Սիմֆերոպոլ։
Հայտնի ռուս գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևան պարզվում է` այլ տաղանդներ էլ ունի։ Նա նկարել է Քարդաշյան քույրերից մեկին:
Շուստրովը հիվանդանոց էր տեղափոխվել երկկողմանի թոքաբորբով։ Վերջին շաբաթվա ընթացքում նա վերակենդանացման բաժանմունքում էր ու միացված էր թոքերի արհեստական օդափոխման սարքին։
Հայաստանյան ֆոնդերից անհետացած արժեքների որոնումը շարունակվում է: Եվս 59 մլն դրամի մշակութային արժեքների տեղը դեռ հայտնի չէ:
Մասնագիտությամբ տնտեսագետ աղջիկը, որը նախկինում թերևս միայն դպրոցի կերպարվեստի դասաժամերին էր նկարել, հիմա նույնիսկ ժամանակակից որմնանկարչությամբ է զբաղվում։
13-ամյա Աիդան երազում է ճանաչված նկարչուհի դառնալ ու սեփական նկարչական դպրոցն ունենալ։ Նրա եղբայրը` 11-ամյա Արամը, նախընտրում է քանդակագործությունը, բայց մինչ նկարչուհի կամ քանդակագործ դառնալը, քույր ու եղբայր նաև ընդհանուր երազանք ունեն՝ քարե տուն ունենալ:
Ի աջակցություն Չինաստանի` Երևանում ակցիա անցկացվեց, որը կորոնավիրուսի համաճարակի հետ կապված համերաշխության նշան էր` ուղղված Չինաստանի ժողովրդին։
Նկարիչներ Գևորգ Գրիգորյանը (Ջոտտո) և Դիանա Ուկլեբան այն զույգերից են, որոնց մասին ասում են՝ իրար համար են ստեղծված։ Ամուսնու մահից հետո Դիանան մնացել է Երևանում, ամուսնու անունով արվեստանոց-թանգարան բացել և սկսել ավելի շատ նկարել։
«Որսորդ» կտավը ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերելու և իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է։
Հայկական ճարտարապետության հետաքրքիր նմուշների մասին պատմող յուրօրինակ գիրքը վաճառվում է գրքերի վաճառքի միջազգային առցանց հարթակներում։
Աշխարհի հայ նկարիչների միության համանախագահ Ղազար Միրզոյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է նկարիչներին հուզող խնդիրների, նրանց առջև ծառացած մարտահրավերների, ինչպես նաև իրենց միության գալիք ծրագրերի մասին: