Տեսանյութում երևում է` ինչպես է սև ու սպիտակ արջուկն ուրախանում երկար սպասված ձյան վրա։ Պանդան մե՛կ բարձրանում է եղևնու վրա, մե՛կ ընկնում է դրա վրայից, գլուխկոնծի տալիս ու թռվռում։
Համացանցում ակտիվորեն տարածվում է մի տեսանյութ, որում Չինաստանում պանդաներին հետևող կենդանաբանական այգու աշխատակցուհին չի կարողանում հանդարտեցնել փափուկ և ժիր կենդանիների «բանդաներին»։