ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը ներառվել է ԱԺ օրակարգ։
Գլխավոր դատախազությունը պաշտոնապես հաստատեց մամուլում շրջանառող տեղեկությունները։ Փաշինյանի մատնանշած պատգամավորն Արամ Հարությունյանն է։ Դատախազը դիմել է ԱԺ` Արամ Հարությունյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու ու կալանավորելու համար։
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը փոխատեղել է Երևանի վարչական շրջանների ու մարզերի դատախազներին։
Կոորդինացիոն խորհրդի 20-ամյա հոբելյանի կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը պարգևատրվել է մեդալով։
Արթուր Դավթյանը Տաջիկստանում կմասնակցի ԱՊՀ գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի նիստին:
ՀՀ դատախազությունը կարծում է, որ այլ խափանման միջոցի ընտրությունը դեռևս ի զորու չէ երաշխավորել քննության անխափան ընթացքը։
ՀՀ դատախազության կողմից հարուցվել է 18 քրեական գործ: Բոլոր գործերով նախաքննությունն ընթացքի մեջ է: