ՀՀ վարչապետը նշում է, որ մեր զինված ուժերը հիմա տեղակայված են այն նկարագրությամբ, որը նշված է օրենքում։
Եռակողմ հայտարարության ստորագրման արդյունքում Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղը սահմանամերձ դարձավ։ Sputnik Արմենիայի նկարահանող խումբն այցելել է այնտեղ ու իմացել՝ ինչպես են ապրում գյուղացիներն ու ինչն է մտահոգում նրանց։
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի ծառայությունից շեշտում են, որ գծանցումում, որտեղ տեղի է ունեցել պատահարը, առկա են նախազգուշացնող անհրաժեշտ նշանները:
ՀՀ վարչապետը հայտարարել է, որ գործընթացները տեղի են ունենում ոչ միայն ռուս խաղաղապահների, այլև ադրբեջանցի ներկայացուցիչների մասնակցությամբ:
Sputnik Արմենիայի նկարահանող խումբը Սոթքում զրուցել է բնակիչների, հանքավայրի աշխատակիցների և համայնքի ղեկավարի հետ։
Տարածքի բնակչության շուրջ 30-40%-ն աշխատում ու ապրում է հանքի շնորհիվ ու մտավախություն ունեն, որ աշխատանքից զրկվելու դեպքում ապրուստի այլ միջոց չեն ունենա:
Համացանցում լուրեր և տեսանյութեր են տարածվում, որ ադրբեջանցի զինվորականները կոտրել են Քարվաճառի` նոյեմբերի 24–ին տեղադրված դարպասները և մտել Սոթքի հանքավայր։
Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավարը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատել է լուրերը, որ ադրբեջանցիները հիմա Սոթքի հանքի տարածքում են։ Պաշտպանության նախարարությունը հերքում է տարածված տեղեկությունը։
Նաիրա Զոհրաբյանն ԱԺ-ում ներկայացրեց համացանցում տարածված տեսանյութն ու պատասխանեց Փաշինյանի խոսնակին:
Sputnik Արմենիայի նկարահանող խումբը եղել է Հայաստանն Արցախին կապող ճանապարհի հատվածում, ինչպես նաև այցելել է Քարվաճառ և Դադիվանք։ Այս ամենը, համաձայն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, անցնում է Ադրբեջանին։
Sputnik Արմենիայի թիմը լուսանկարել է Հայաստանն Արցախին կապող Սոթք–Քարվաճառ մայրուղու և Քարվաճառ քաղաքի վերջին օրը։ Այսօր կեսգիշերին դրանք կանցնեն Ադրբեջանի վերահսկողության տակ։
Մայրուղին երկկողմանի խցանված է. մի կողմով արցախցիները վերադառնում են Ստեփանակերտ, մյուս կողմով Դադիվանք այցելածները վերադառնում են Հայաստան։
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, սակայն Երևանն Արցախին կապող ճանապարհներից մեկը, քաղաքացիների անվտանգության նկատառումներից ելնելով, փակ է։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը նշում է, որ Արցախ մեկնել ցանկացողները պետք է ընտրեն այլ ճանապարհ։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։