ԱՄՆ-ում շարունակվում են տեղեկատվական գրոհները։ Հերթականն այսպես կոչված «Ռուսաստանի և թալիբների միջև դավադրության» մասին «տեղեկությունն է»։ Ընդ որում՝ թիրախային հանդիսատեսին ամենևին չի հետաքրքրում, որ այդ հակառուսական գրոհներն ընդամենը քարոզչական հնարքներ են։
ԱՄՆ–ում արդեն մի քանի օր է` քննարկում են The New York Times–ում հրապարակված հոդվածն այն մասին, իբրև ռուսական հետախուզությունը թալիբներին դրամական պարգևներ է առաջարկել Աֆղանստանում ամերիկացի զինվորների վրա հարձակվելու համար։