Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունն անհանգստություն է հայտնել Ուկրաինայում, ինչպես նաև Լատվիայում, Լիտվայում և Էստոնիայում լրագրողների իրավունքների խախտումների վերաբերյալ:
Բեռլինում կայացել են «նորմանդական քառյակի» քաղաքական խորհրդականների բանակցությունները Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցով։
«Սև ցուցակում» են հայտնվել նաև Վենեսուելան, Իրանը, Զիմբաբվեն, Կամբոջան, Չինաստանը և այլ երկրներ։
Թուրք նախարարները եղել են Ուկրաինայում, քննարկումներ անցկացրել «2+2» ձևաչափով։ Հայտարարություններ են արել Աքարն ու Չավուշօղլուն։
Ռուս քաղաքական գործիչը նշում է, որ Կիևում Դոնբասի խնդիրը մտադիր են լուծել արցախյան պատերազմի օրինակով:
Սեմյոն Պեգովն ասել էր, որ Ուկրաինայի ռազմաքաղաքական վերնախավը նույն սցենարով գործողություններ է նախապատրաստում դոնբասյան հանրապետությունների դեմ։
Ուկրաինայի ուժային կառույցի ղեկավար Իգոր Կլիմենկոն հայ և ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներին հանդուրժողականության կոչ է արել։
Ուկրաինական պարբերականը պնդում է, որ փոխվարչապետի և պաշտպանության նախարարի առջև խնդիր է դրվել՝ Ադրբեջանին համապատասխան սպառազինություն մատակարարելու հնարավորություն գտնել։
Սոցիալական կայքերում քաղաքացիները կոչ են անում որևէ ապրանք գնելիս ընտրել դրա հայկական տարբերակը` խուսափելով ոչ միայն թուրքական, այլև ուկրաինական արտադրության ապրանքներից։
Հայաստանի Հանրապետությունից մեկնող ուղևորները ենթարկվելու են 14-օրյա պարտադիր ինքնամեկուսացման։
Մինչ այդ «Ժողովրդի ծառա» կուսակցությունը պաշտոնապես հերքել է պատգամավորի հայտարարությունն այն մասին, որ Ուկրաինան իբրև թե պատրաստակամ է Ադրբեջանին ռազմական ու հումանիտար օգնություն ցուցաբերել։
Ուկրաինան ոչ մի կողմին ռազմական օգնություն չի ցուցաբերի։ Իսկ երևակայությանը զոռ տվողներին կարող է բժշկական օգնություն պետք գալ շատ երևակայողների համար։
Ուկրաինական քաղաքական վերնախավի ներկայացուցիչները ղարաբաղյան հակամարտության հարցում պարբերաբար աջակցության են հայտնում Ադրբեջանին։
Խարկովում Ան-26 ռազմական ինքնաթիռի կործանման զոհ են դարձել 19 երիտասարդ կուրսանտներ։ Մեկին հաջողվել է փրկվել. ողբերգության օրը նրան թույլ չեն տվել թռչել։ Իսկ մյուսը ողջ է մնացել աղետից հետո, նա հիմա հիվանդանոցում է։
Ինքնաթիռի կործանման փաստով քրեական գործ է հարուցվել թռիչքի և դրանց նախապատրաստման կանոնները խախտելու մասին։ Քննիչները ավիաաղետի մի քանի վարկած են դիտարկում։
Զորավոր Պետրոսյանը հարվածել է մրցակցին այնքան ժամանակ, մինչև մրցավարը ստիպված է եղել դադարեցնել մենամարտը։ Հայ բռնցքամարտիկը տեխնիկական նոկաուտի է ենթարկել մրցակցին ու հաղթանակ տոնել։
Հայաստանից Ուկրաինա ժամանողներն արդեն իսկ կարող են առանց թեստավորվելու և ինքնամեկուսանալու անցնել իրենց գործերին։
Երգչուհին ցուցադրել է հիասքանչ մարմինը և փոքր-քիչ զայրացրել հետևորդներին։ Պարզվել է, որ դա էներեգիա է հաղորդում նրան։
Տղամարդը սեփական բջջային հեռախոսից երկու հեռախոսազանգ է կատարել, որի համար մինչև 6 տարվա ազատազրկում է սպառնում։
Ուկրաինայի խորհրդարանի պատգամավորը վստահ է, որ ոչ ոք իրավունք չունի իր սուբյեկտիվ կարծիքը տարածել ամբողջ երկրում՝ օգտագործելով պաշտոնեական դիրքը։