Տարիներ առաջ տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով ոտքն ու ձեռքը կորցրած Արամը ոչ միայն չհուսահատվեց, այլև վերարժևորեց կյանքը՝ մարզական հաջողություններ, ընտանիք... Այսօր էլ դժվարություններից չընկրկող երիտասարդը ոսկերչություն է սովորում:
Աշոտ Ավետիսյանն իր առաքելությունը սկսել է փնտրել դպրոցն ավարտելուց անմիջապես հետո։ Շուկայում է աշխատել, շինարարությամբ զբաղվել, բայց մի անգամ, տրվելով ստեղծագործական պոռթկմանը, եկավ Հայաստան ոսկերչություն սովորելու։ Այսօր նա Բելառուսում պահանջված վարպետ է։