21:33 22 հոկտեմբերի 2017
Ուղիղ եթեր
ՀԱՄՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ

Համով Հայաստան. ինչպես պատրաստել ամառային տոլմա

Ստանալ կարճ հղումը
38810
© Sputnik. Լաուրա Սարգսյան, Արամ Ներսեսյան

«Համով Հայաստան» նախագիծն այս անգամ նվիրված է հայկական ազգային տոնին` Վարդավառին։ Sputnik Արմենիայի թղթակիցները Արարատյան հայրապետական թեմին կից գործող «Արարատ» երիտասարդական միության նախագահ Տաթև Զախարյանի հետ տոնական սեղանին դնելու համար հայկական ավանդական ուտեստ պատրաստեցին` ամառային տոլմա։

Տոլմայի մեջ դնում են խճողակ, բրինձ, տոմատ, համեմունքներ և կանաչի։ Այդ ամենը լցոնում են սմբուկի, բուլղարական պղպեղի, լոլիկի, ինչպես նաև փաթաթում կաղամբի մեջ։

Տեղավորում են մեծ կաթսայի մեջ, վրան ջուր և տոմատ լցնում, կարագի կտորներ ու խնձոր դնում։ Խնձորը Վարդավառ տոնի խորհրդանիշն է։

Տոլման պատրաստ լինելուց հետո, այն սեղանին է դրվում նախապես աճեցրած խոտով, որի մեջ ցորենի հասկով պատրաստված խաչ են տեղադրում։ Մանրամասները՝ տեսանյութում։

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ