04:26 24 հոկտեմբերի 2017
Ուղիղ եթեր
ՀԱՄՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ

Համով Հայաստան․ բացահայտվել է արևմտահայերի «Տատիկի» ուտեստի գաղտնիքը

Ստանալ կարճ հղումը
52020
© Sputnik. Laura Sarkisyan, Karen Epremyan

Sputnik Արմենիայի թղթակիցները «Համով Հայաստան» նախագծի շրջանակում այս անգամ կպատմեն, թե ինչպես պատրաստել «Տատիկի» ուտեստը։

Ուտեստը մեծ տարածում է ունեցել Արևմտյան Հայաստանում։ Ժամանակին դրա բաղադրատոմսը մոռացվել է և այսօր վերականգնվել է Մուշի ու Ալաշկերտի հայերի ջանքերով։

«Սա իմ տատի պատրաստած բազմաթիվ ուտեստներից մեկն է։ Ժամանակին բաղադրատոմսը մոռացվել էր, ու մենք երկար ժամանակ փորձում էինք այն վերականգնել։ Ամեն անգամ փորձում էինք, խառնում բաղադրիչները, բայց ոչ մի բան չէր ստացվում։ Արդյունքում մենք բացահայտեցինք գաղտնիքն, ու այդ ուտեստը անվանեցինք «Տատիկի»», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց «Ակոռի» ռեստորանի հիմնադիր Արթուր Խաչատրյանը։

Ուտեսը պատրաստում են գառան մսից, կարմիր բուլղարական պղպեղից, իսկ ամենակարևորը՝ ուտեստը պատրաստվում է կավե տարայում։

Մանրամասները դիտեք տեսանյութում։

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ