02:39 25 ապրիլի 2018
Ուղիղ եթեր
ՀԱՄՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ

Համով Հայաստան. Հայկական «Ականջապուր»` հարգի ուտեստ Եվրոպայում

Ստանալ կարճ հղումը
40422
© Sputnik . Laura Sarkisyan, Aram Nersesyan

«Համով Հայաստանի» այս թողարկման ընթացքում Sputnik Արմենիայի թղթակիցները` խոհարարի օգնությամբ, կներկայացնեն «Ականջապուրի» պատրաստման գաղտնիքները։ Տրանսիլվանիայում` ռումինական պատմական շրջանում, այս ճաշատեսակը պատրաստում են գրեթե ամեն ընտանիքում։

Բագրատունյաց արքայատոհմի այս ուտեստը` «Ականջապուրը»,  շատ տարածված է Եվրոպայում։

«Ականջապուր է կոչվում, որովհետև խմորից պատրաստում ենք փոքր ականջիկներ, որոնք եփվելիս, ապուրի մեջ բացվելուց հետո ստանում են ականջի տեսք»,–ասում է Ararat Holl ռեստորանի խոհարար Աննա Մաթևոսյանը։

«Ականջապուր» պատրաստելու համար անհրաժեշտ են ձու, ալյուր, աղ, արգանակ, միս, խուրուտ։

Խուրուտը ավելի դժվար ու երկար է պատրաստվում, քան բուն ապուրը։

Դրա պատրաստման համար անհրաժեշտ է կաթ, որը եռացնում են, 40 օր թթվեցնում, ամեն օր ավելացնելով նրա 5 տոկոսը, վերջում եռացնում են ամբողջ զանգվածը, քամում եմ և ստացված կաթնաշոռը ջերմային մշակման են ենթարկում։ Հետո ավելացնում եմ կանաչիներ, զանգվածը ենթարկում ջերմային մշակման և չորացնում չորաթանի նման։

Մանրամասները` տեսանյութում.

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ