06:41 21 օգոստոսի 2018
Ուղիղ եթեր
  • USD483.10
  • GBP615.42
  • EUR551.12
  • RUB7.20
ՀԱՄՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ

«Համով Հայաստան». Կանանց խելքը գնում է այդ հայկական ըմպելիքի համար

Ստանալ կարճ հղումը
29220
© Sputnik . Laura Sarkisyan, Aram Nersesyan

«Համով Հայաստան» խոհարարական նախագծի թղթակիցն այս թողարակման մեջ պատմում է երկու տեսակի կոկտեյլների մասին՝ տաք «Գլինթվեյնի» և սառը Pink Cadilac-ի:

Pink Cadilac-ը բարմեն Ցոլակ Գալստյանի հեղինակային բաղադրատոմսով է պատրաստվում: Ինչպես նշում է Ցոլակը՝ կոկտեյլը նախընտրում են խմել կանայք:

«Ես այն հորինել եմ մի աղջկա համար: Ջանք եմ գործադրել, որպեսզի կոկտեյլը դուր գա նրան, և վերջնարդյունքում հասա իմ նպատակին»,- Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում պատմում է Ցոլակը: Կոկտեյլը Pink Cadilac է կոչվել վարդագույն գույնի համար: Ջինով, ռոմով, կիտրոնի հյութով և այլ բաղադրիչներով պատրաստված կոկտեյլին վերջնական անկրկնելի համ է հաղորդում չորացրած կարմիր նարինջը:

Հանրահայտ տաք «Գլինթվեյնի» բաղադրատոմսում Ցոլակը որոշակի փոփոխություններ է կատարել: Օրինակ՝ կոկտեյլին թեթև քաղցրություն տալու համար նա միշտ կարմիր չոր գինի է օգտագործում:

Մանրամասները դիտեք տեսանյութում:

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ