12:21 22 մայիսի 2018
Ուղիղ եթեր
ՀԱՄՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ

Համով Հայաստան. պահոցում Արևմտյան Հայաստանում տարածված բաղադրատոմս է հայտնաբերվել

Ստանալ կարճ հղումը
46610
© Sputnik . Laura Sarkisyan, Aram Nersesyan

Ժողովրդի շրջանում մեծ տարածում գտած եկեղեցական տոներից մեկը` Բուն բարեկանդանը ինչպես հնում, այնպես էլ այսօր ընդունված է տոնել մեծ շուքով, քանի որ խրախճանքին, խինդ ու պարին և առատ սեղաններին հաջորդում է Մեծ պահքի տևական շրջանը:

Sputnik Արմենիայի թղթակիցները «Համով Հայաստան» նախագծի շրջանակում Արարատյան հայրապետական թեմի «Արարատ» երիտասարդական միության նախագահ Տաթև Զախարյանի հետ պատրաստեցին տոնի ավանդական «Փաթիլա» և պասային «Վանա մշոշ» ուտեստները:

«Փաթիլան» նման է կարկանդակի: Այն պատրաստում են ջրով, ալյուրով, սոդայով ու քացախով հունցած սովորական խմորից: Որպես միջուկ օգտագործվում է կամ պանիր կամ տհալ: «Վանա մշոշ» անվանումը հուշում է ուտեստի ծագման մասին: Այն տարածված էր Արևմտյան հայերի շրջանում: Բաղադրատոմսը պահպանվել է հայոց ցեղասպանությունից մազապուրծ փրկվածների շնորհիվ: Ուտեստի պատրաստման համար անհրաժեշտ է սոխ, ոսպ, ընկույզ, չրեր և համեմունքներ:

Մանրամասները դիտեք տեսանյութում:

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ