16:22 20 հուլիսի 2018
Ուղիղ եթեր
  • USD480.62
  • GBP625.72
  • EUR560.16
  • RUB7.58
ՀԱՄՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ

«Համով Հայաստան». Զատկի հայկական սեղանի առանձնահատկությունը

Ստանալ կարճ հղումը
24010
© Sputnik . Laura Sarkisyan, Aram Nersesyan

Sputnik Արմենիայի «Համով Հայաստան» նախագծի թղթակիցներն իրենց տոնական թողարկման մեջ կսովորեցնեն զատկական սեղանի զարդի` ձկան և սպանախի պատրաստման եղանակները։

Զատկի տոնի հայկական սեղանն առանձնապես չի տարբերվում։ Գլխավոր ճաշատեսակներն են` չամիչով փլավը, ձուկը, տապակած կանաչին, կարմիր ներկած ձվերը։ Սեղանից անպակաս է նաև կարմիր գինին։

Այս անգամ ներկայացնում ենք խաշած իշխանը` լավաշի մեջ փաթաթած։ Պատրաստման եղանակը պարզ է և ձեզանից կխլի մոտ մեկ ժամ։ Մաքրել իշխան ձուկը, կտրտել սխտորը և վրան լցնել ձեթ։ Այս խառնուրդը ավելացնել ձկան վրա, աղ անել և փաթաթել լավաշով։ Ապա եփել ջեռոցում` 35–40 րոպե։

Զատկական սեղանի մյուս զարդը տապակած կանաչին է, որն այսօր ևս կներկայացնենք։

Սպանախը խաշում եմ, ապա ձվով տապակում։

Մանրամասները` տեսանյութում։ Բարի ախորժակ։

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ