08:25 17 հոկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.57
  • GBP639.68
  • EUR560.79
  • RUB7.40
ՀԱՄՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ

«Համով Հայաստան». ինչպես համեղ վրացական խինկալի պատրաստել

Ստանալ կարճ հղումը
35320
© Sputnik / Laura Sarkisyan, Aram Nersesyan

Ավանդական վրացական ուտեստը` խինկալին, գերել է ոչ միայն Վրաստանի բնակիչների սրտերը, այլև Հարավային Կովկասի։ Զուր չէ, որ Վրաստան այցելելիս հայերն առաջինը խինկալի են համտեսում։

Անկախ տարածված կարծրատիպից, թե համեղ խինկալի կարելի է համտեսել միայն Վրաստանում, Հայաստանում այն ևս վատ չեն պատրաստում։ «Համով Հայաստան» նախագծի այս թողարկմանը Sputnik Արմենիայի թղթակիցները պատմում են, թե ինչպես կարելի է համեղ համեղ խինկալի պատրաստել։

Վրացական ավանդական կերակրատեսակի պատրաստման համար անհրաժեշտ են` ալյուր, ջուր, աղ, միս, համեմունքներ։ Թեև պարզ բաղադրիչներներ են, սակայն պատրաստման գործընթացը մեծ վարպետություն է պահանջում։

«Սովորական ցորենի ալյուր ենք վերցնում, մի փոքր աղ ավելացնում։ Աղն անպայման պետք է խոշոր լինի։ Խմորը խառնելուց հետո այն պետք է նաև տրորել, դարձնել փխրուն», —Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց մայրաքաղաքի ռեստորաններից մեկի շեֆ-խոհարար Սոսո Մամուլաշվիլին։

Ըստ նրա` դա խմորը նուրբ և ձիգ կդարձնի, ինչի շնորհիվ եփվելիս այն չի բացվի։

Մանրամասները դիտեք տեսանյութում։

Ըստ թեմայի

«Համով Հայաստան»․ այս բաղադրիչի համար զբոսաշրջիկները տարբեր երկրներից Հայաստան են գալիս
«Համով Հայաստան». հայկական բուրգեր Լոնդոնից` համեղ է և օգտակար
«Համով Հայաստան». հայերը չինացիներից վատ չեն պատրաստում. պահքի չինական կերակուրներ
«Համով Հայաստան». մուսալեռցի հայերի փլավը. փրկված բաղադրատոմս

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ