02:32 19 դեկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.72
  • GBP613.27
  • EUR551.42
  • RUB7.27
ՀԱՄՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ

«Համով Հայաստան»․ զբոսաշրջիկները խենթանում են հայկական կարմրախայտի համար

Ստանալ կարճ հղումը
37720
© Sputnik / Laura Sarkisyan, Aram Nersesyan

Sputnik Արմենիայի թղթակիցները «Համով Հայաստան» նախագծի հերթական թողարկման մեջ ներկայացնում են՝ ինչպես պատրաստել գետի կարմրախայտ։

Մայրաքաղաքի ռեստորաններից մեկի շեֆ-խոհարարը մի փոքր ձևափոխել է ավանդական հայկական բաղադրատոմս ու առաջարկում է այցելուներին գետի ձուկը թարխունով ու լոլիկով պատրաստել։ Ուտեստին ավելի լավ համ ն տալիս սխտորը, աղը կլոր ու կծու պղպեղները։

«Այս ձուկն օգտակար է, քանի ու այն ապրում է գետի զուլալ ջրերում ու արհեստական կեր չի ուտում»,  — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց շեֆ-խոհարարը։

Նա ընդգծեց, որ զբոսաշրջիկներն ու սփյուռքահայերը պարտադիր ուզում են հենց հայկական ձուկ փորձել։ Շատերը պատվիրում են հենց այս ձևով պատրաստված տարբերակը։

Պատրաստման համար 30 րոպե է անհրաժեշտ։

Մանրամասները դիտեք տեսանյութում։ Բարի ախորժակ։

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ