22:54 16 դեկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.87
  • GBP609.92
  • EUR547.37
  • RUB7.30
ՀԱՄՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ

Համով Հայաստան․ իշխանով ճաշատեսակը ռեկորդներ է գրանցում զբոսաշրջիկների շարքում

Ստանալ կարճ հղումը
Հայկական խոհանոցի բաղադրատոմսեր (49)
705 0 0

Գոյություն ունեն ձկից պատրաստված տարբեր ճաշատեսակներ, սակայն «Տապակա Արտաշատը» առանձնանում է իր պարզությամբ և մատչելիությամբ։

Sputnik Արմենիայի թղթակիցները «Համով Հայաստան» խոհարարական ծրագրի շրջանակում ծանոթացել են «Տապակա Արտաշատի» բաղադրատոմսին։

«Տապակա Արտաշատ» ավանդական հայկական ճաշատեսակը հայտնի է ինչպես տեղացիների, այնպես էլ զբոսաշրջիկների շրջանում, պատմում է մայրաքաղաքի հաստատություններից մեկի խոհարար Աննա Մաթևոսյանը։

«Ճաշատեսակը ստացել է «Տապակա Արտաշատ» անվանումը մթերքների պատճառով, որոնք ներառված են բաղադրատոմսի մեջ։ Դրանք ավելի հաճախ օգտագործում են հենց Արտաշատի շրջանում», — Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Մաթևոսյանը։

Ճաշատեսակի պատրաստման համար օգտագործում են իշխան, աղ, պղպեղ, կարագ, բուսական յուղ, թարխուն, թթվասեր, սեզոնային բանջարեղեն, կիտրոն, ալյուր։

Հայկական իշխանը շատ համեղ է, ուստի առաջին բանը, որ Հայաստանում անում են զբոսաշրջիկները, համտեսում են իշխան, խոստովանեց խոհարարը։ Նրա խոսքով՝ հայկական ձկանը հատուկ համ են հաղորդում լեռնային օդը և աշխարհի լավագույն ջուրը։ Բոլոր մթերքները մատչելի են, իսկ բաղադրատոմսը պարզ է, ճաշատեսակը պատրաստելը շատ հեշտ է։ Մանրամասները դիտեք տեսանյութում։

թեմա:
Հայկական խոհանոցի բաղադրատոմսեր (49)

Ըստ թեմայի

Համով Հայաստան․ հունական աղցան ու սաղմոնի սթեյք
Համով Հայաստան. Տոլման` սոխի մեջ. յուրահատուկ հայկական բաղադրատոմս` Տրանսիլվանիայից
Համով Հայաստան. Նախիջևանի հայերի «Թելբաց կուբաթին» սիրում են նաև Երևանում
թեգերը:
Հայաստան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ