17:15 21 ապրիլի 2019
Ուղիղ եթեր
  • USD482.31
  • GBP627.00
  • EUR542.36
  • RUB7.54
ՀԱՄՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ

Համով Հայաստան. հոթ դոգի ամենահամեղ բաղադրատոմսը

Ստանալ կարճ հղումը
Հայկական խոհանոցի բաղադրատոմսեր (60)
61160
© Sputnik / Laura Sarkisyan, Aram Nersesyan

Հոթ դոգը` ֆասթ ֆուդի ամենատարածված տեսակն է, որը հնարավոր է համտեսել սրճարաններում կամ արագ սննդի կետերում։ Բայց հնարվոր է նաև այն պատրաստել տանը և զարմացնել հարազատներին։

Sputnik Արմենիայի թղթակիցները, «Համով Հայաստան» խոհարարական նախագծի շրջանակում պատմում են` ինչպես կարելի է արագ, իսկ ամենակարևորը համեղ հոթ դոգ պատրաստել։ Այդ հարցում օգնել է Երևանի արագ սննդի կետերից մեկի խոհարար Կարեն Նիկողոսյանը։

Կարենը 21 տարեկան է, սակայն արդեն կարողանում է վարպետորեն համեղ ֆասթ ֆուդ պատրաստել, ինչպես նաև առաջին հայացքից անհամադրելի բաղադրիչները համադրել` ստանալով հետաքրքիր համեր։

Бариста-повар October HOT-DOG Карен Никогосян
© Sputnik / Aram Nersesyan ,
October հոթ դոգ. խոհարար` Կարեն Նիկողոսյան

Ամենից շատ իր աշխատանքում, Կարենին գրավում է թիմային ոգին և մարդկանց հետ անդադար շփվելու հնարավորությունը։ Նա համոզված է, որ Երևանում ամենահամեղ հոթ դոգը մատուցում են իրենց սրճարանում։ Սակայն խմորի մեջ նրբերշիկ կարելի է ոչ պակաս հմտորեն պատրաստել նաև տանը։

Հոթ դոգ պատրաստելու համար հասարակ բաղադրիչներ են անհրաժեշտ` հաց և նրբերշիկ։ Սակայն դրան առանձնահատկություն են հաղորդում սոուսները։ Այս հարցում կարելի է  ստեղծագործ մոտեցում ցուցաբերել։ Եթե կծու եք սիրում` սոուսին ավելի շատ պղպեղ ավելացրեք ու նուրբ համ կստանաք, և հակառակը։

Հոթ դոգի համար մենք նախևառաջ տաքացրեցինք հացը, զուգահեռ եփեցինք նրբերշիկը, որը այնուհետև տապակեցինք։ Դրա համար սրճարանում հատուկ սարք կա։ Տան պայմաններում հացը կարելի է տաքացնել ջեռոցում, իսկ նրբերշիկը եփել, այնուհետև տապակել ուժեղ կրակի վրա, թավայի մեջ, մինչև կարմիր կեղև առաջանա։

Хот-дог October
© Sputnik / Aram Nersesyan ,
October հոթ դոգ

Կարենը ֆիրմային Oktober անունը կրող հոթ դոգը համեմեց հատուկ սոուսով և կետչուպով։ Նա իր բաղադրատոմսերում նախընտրեց օգտագործել նվազագույն քանակի բաղադրիչներ։ Սակայն դուք կարող եք ավելացնել ցանկացած բան, օրինակ` կտրատած կանաչի կամ բանջարեղեն, ինչը թարմ համ կհաղորդի ձեր հոթ դոգին։ Կարող եք նաև վրան թթվասեր կամ մայոնեզ ավելացնել, այդ դեպքում բացարձակ այլ համ կստանաք։ Եթե աղի եք նախընտրում, կարող եք ավելացնել մանրացրած պանրի պինդ տեսակներ։

Բարի ախորժակ։ Իսկ հոթ դոգի պատրաստման ամբողջական տարբերակը դիտեք տեսանյութում։

թեմա:
Հայկական խոհանոցի բաղադրատոմսեր (60)

Ըստ թեմայի

«Հայաստանը կինո է»․ ինչի մասին է Անդրեյ Բիտովը նախազգուշացրել Երևան եկողներին
Համով Հայաստան. սիրում են թե՛ զբոսաշրջիկները, թե՛ տեղացիները. ամենաթրենդային ուտեստը
Համով Հայաստան․ «Հույլա» կոկտեյլ՝ հրաբխի վրա աճեցված սուրճից
թեգերը:
Հայաստան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ