21:23 26 հունիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.33
  • GBP605.45
  • EUR542.20
  • RUB7.56
ՀԱՄՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ

Համով Հայաստան․ այս ապուրն անպայման պետք է պատրաստել «Ջանգյուլումի» տոնին

Ստանալ կարճ հղումը
Հայկական խոհանոցի բաղադրատոմսեր (64)
190 0 0

«Ջանգյուլումը» սիրված տոն է Հայաստանում, այն սիրում են հատկապես երիտասարդները։ Այդ օրն ընդունված է պատրաստել «Կաթնով» կոչվող ճաշատեսակը։

«Համով Հայաստանի» այս թողարկումը նվիրված է գալիք տոնին՝ Համբարձմանը, որը ժողովուրդն անվանում է «Ջանգյուլում»։

Արարատյան հայրապետական թեմին կից «Արարատ» երիտասարդական միության նախագահ Տաթև Զախարյանը պատմեց տոնի առանձնահատկությունների մասին և ասաց, թե ինչ է ընդունված պատրաստել այդ օրը։

«Օրինակ`այդ օրը լուսադեմին աղջիկները վառ զգեստներ են հագնում, սափորները յոթ աղբյուրից ջուր լցնում, այնտեղ իջեցնում իրենց զարդերը։ Ում մատանին կամ ականջօղն առաջինը հանեն ջրից, նա էլ այդ տարի կամուսնանա», - բացատրում է Տաթևը։

Այդ օրն ընդունված է ծաղկեպսակներ հյուսել, խաղեր կազմակերպել և ցանկություն պահել։

Այդ օրը պատրաստում են բրնձով կաթով ապուր՝ «Կաթնով»։

«Կաթնովի» համար անհրաժեշտ է երկու հիմնական մթերք՝ բրինձ և կաթ, ինչպես նաև ավելացնում են մի քիչ աղ, շաքարավազ, դարչին։ Մատուցում են կարագով։

Կաթով կաթսան դնում ենք կրակին և եռացնում։ Այդ ընթացքում բրինձը լվանում ենք սառը ջրով։ Բրինձը լցնում ենք եռացող կաթի մեջ, խառնում, մինչև եփվի։

Ավելացնում ենք աղ և շաքար ըստ ճաշակի։ Լցնում ենք ափսեի մեջ և մի քիչ կարագ դնում վրան։ Կարելի է ավելացնել նաև դարչին։

Բարի ախորժակ։

 

թեմա:
Հայկական խոհանոցի բաղադրատոմսեր (64)

Ըստ թեմայի

Համով Հայաստան. հայկական աղանդերի հրաշալի բաղադրատոմսը գերում է նաև օտարներին
Համով Հայաստան․ ինչպես պատրաստել նախագահ Արմեն Սարգսյանի սիրած սուրճը
Համով Հայաստան․ գերմանացիները ցնցված են հայկական ակցենտով պանրով համեղ ապուրից․ տեսանյութ
թեգերը:
Հայաստան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ