21:22 26 հունիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.33
  • GBP605.45
  • EUR542.20
  • RUB7.56
ՀԱՄՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ

Համով Հայաստան. այսպիսի տոլմա չեք համտեսել. ավանդական ուտեստը ոչ ավանդական բաղադրատոմսով

Ստանալ կարճ հղումը
295 0 0

Հայ խոհարարները հայկական տոլմայի նոր բաղադրատոմս են ներկայացրել։

Sputnik Արմենիայի թղթակիցները «Համով Հայաստան» նախագծի շրջանակում ցույց են տալիս՝ ինչպես նոր բաղադրատոմսով տոլմա պատրաստել։

Բաղադրատոմսի հեղինակը Սեդրակ Մամուլյանի ստուդիայի խոհարար Աննա Մաթեևոսյանն է։ Նա տոլմայի հենց այս տարբերակի համար է նվաճել 2019 թվականի տոլմայի փառատոնի առաջին տեղը։

Ճաշատեսակի անունը չրով տոլմա է, որի բաղադրիչների մեջ մտնում են խաղողի տերևը (թուփ), բրինձը, սոխ, սխտոր, սալորաչիր, ծիրանաչիր, աղ, սև պղպեղ, բարբարիս, չորացրած անանուխ, կիտրոնի հյութ, ջուր, կանաչի:

Մանր կտրատում ենք սալորաչիրը, ծիրանաչիրը, կանաչին և սոխը:

Թավայի մեջ լցնում ենք արևածաղկի ձեթ և տապակում սոխը:
Ավելացնում ենք չրերը, բրինձը, կանաչին, լցնում ենք աղ, պղպեղ, ավելացնում բարբարիս, չորացրած անանուխ:

Անընդհատ խառնում ենք, որպեսզի մթերքները չայրվեն: Ավելացնում ենք մի քիչ սխտոր և կիտրոնի հյութ: Երբ տոլմայի միջուկը պատրաստ է, վերցնում ենք կրակից:

Միջուկը փաթաթում ենք խաղողի տերևով, ապա դասավորում կաթսայում: Ավելացնում ենք ջուրը և դնում կրակի վրա. երբ բրինձը եփվի, տոլման պատրաստ է:

Բարի ախորժակ

Ըստ թեմայի

Համով Հայաստան. խոհարարական շոկ կապրեք. «Գառան վզի» պատրաստման գաղտնիքը
Համով Հայաստան․ ինչպես պատրաստել նախագահ Արմեն Սարգսյանի սիրած սուրճը
Համով Հայաստան․ գերմանացիները ցնցված են հայկական ակցենտով պանրով համեղ ապուրից․ տեսանյութ
Համով Հայաստան. հայկական աղանդերի հրաշալի բաղադրատոմսը գերում է նաև օտարներին
թեգերը:
Հայաստան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ