13:21 20 սեպտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Храм Гарни

Ուր պետք է այցելի Հայաստան եկող զբոսաշրջիկը. թոփ 10

© Sputnik/ Aram Nersesyan
Զբոսաշրջություն
Ստանալ կարճ հղումը
130050

Sputnik Արմենիան ներկայացնում է Հայաստանի 10 գեղատեսիլ վայրեր, որոնք ամենաշատն են գրավում զբոսաշրջիկին։

Մատենադարան

Матенадаран
© Sputnik/ Asatur Yesayants
Մատենադարան

Հին ձեռագիր մատյանների թանգարանում պահվում է ավելի քան 18 հազար ձեռագիր մատյան, որոնք պատմության, աշխարհագրության, քերականության, փիլիսոփայության, իրավունքի, բժշկության մասին եզակի նյութեր են հայերեն, արաբերեն, պարսկերեն, հունարեն, ասորերեն, լատիներեն, եթովպերեն, հնդկերեն, ճապոներեն և այլ լեզուներով։

Էջմիածնի մայր տաճար

Эчмиадзин
Էջմիածին

Էջմիածնի մայր տաճարը Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր կենտրոնն է, Հայ Առաքելական եկեղեցու Էջմիածնի կաթողիկոսության գլխավոր կրոնական կառույցը: Գտնվում է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքում: Ըստ գիտնականների՝ անտիկ Հայաստանի առաջին Մայր տաճարն է, բայց ոչ առաջին եկեղեցին։ Համարվում է աշխարհի ամենահին Մայր տաճարներից մեկը։

«ՏաԹևեր» ճոպանուղի

Basejumping в Татеве
© Sputnik/ Asatur Yesayants
«ՏաԹևեր» ճոպանուղի

«ՏաԹևեր» հետադարձելի ճոպանուղին կառուցվել է 2010 թ.-ին: Այն ամենաերկար հետադարձելի ճոպանուղին է աշխարհում: Ռեկորդային են ոչ միայն օդուղու երկարությունը՝ 5752 մ, այլև ճոպանուղու կառուցման ժամկետները՝ ընդամենը 10 ամիս:

Տաթևի վանք

IX դարի պատմական այս հուշարձանը հայ ճարտարապետության բացառիկ նմուշ է, հնագույն հոգևոր կենտրոններից մեկը, ինչպես նաև միջնադարյան Հայաստանի ամենամեծ համալսարանը։

Նորավանք վանական համալիր

Монастырь Нораванк
Նորավանք

Հայաստանի գեղատեսիլ վայրերից մեկում գտնվող Նորավանք վանական համալիրը ժայռի վրա է կառուցված։ Նորավանքը գերում է էներգիայի ուժով և շրջակա բնության գեղեցկությամբ։

Սևանա լիճ

Рыбаки. Озеро Севан
© Sputnik/ Arpi Beglaryan
Սևանա լիճ

Սևանա լիճը կամ Գեղամա ծովակը գտնվում է Գեղարքունիքի մարզում։ Ծովի մակարդակից մոտ 1900 մետր բարձրության վրա գտնվող Սևանա լիճը Հայաստանի գոհարներից ու խորհրդանիշներից մեկն է: Կապուտաչյա գեղեցկուհին ներառվել է Եվրոպայի ամենագեղեցիկ ու մատչելի վայրերի ցանկում:

Գեղարդ

Гегард или Айриванк, Армения
© Sputnik/ Arpi Beglaryan
Գեղարդ

Գեղարդի վանքը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում։ Վանքը կառուցվել է IV դարում: Ի սկզբանե այն կոչվում էր Այրիվանք, ինչը բառացիորեն նշանակում է «քարանձավում գտնվող վանք»։

Գառնու հեթանոսական տաճար

Гарни, Армения
© Sputnik/ Arpi Beglaryan
Գառնի

Գառնին Հայաստանի միակ կանգուն մնացած հեթանոսական տաճարն է: Անտիկ դարաշրջանին պատկանող Գառնու տաճարը կառուցվել է առաջին դարում։ Գրեթե 1500 տարի կանգուն մնալուց հետո ավերվել երկրաշարժից, ապա վերակառուցվել։

Կասկադ

Каскад. Ереван
© Sputnik/ Asatur Yesayants
Կասկադ

Արդի արվեստի թանգարան է՝ բաց երկնքի տակ։ Այսօրվա Երևանը դժվար է պատկերացնել առանց Կասկադի: Սա Երևանի ամենակարևոր տեսարժան վայրերից մեկն է: Կասկադի վերին հատվածից կարելի է հիանալ բիբլիական Արարատով և Երևանի համայնապատկերով, իսկ շինության ներսում գործում է Գաֆէսճեան արվեստի կենտրոնը:

Խոր Վիրապ

Монастырь Хор Вирап
Խոր Վիրապ

Խոր Վիրապի վանքը կառուցվել է 642 թվականին ստորգետնյա բանտի վրա, որտեղ 13 տարի շարունակ պահվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչը։ Այսօր Խոր Վիրապը նույնպես Հայաստանի տեսարժան վայրերից մեկն է։ Այստեղ հաճախ ամուսնության և մկրտության արարողություններ են անցկացվում:

Գլխավոր թեմաներ