00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Օտարների աչքերով. չորսամյա մոսկվացին խնդրում է ծնողներին իրեն կրկին բերել Հայաստան

© Sputnik / Asatur YesayantsBasejumping в Татеве
Basejumping в Татеве - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանը շարունակում է հյուրեր ընդունել աշխարհի տարբեր երկրներից։ Այս անգամ իր ճանապարհորդության մասին Sputnik Արմենիային պատմել է Մոսկվայի բնակչուհի Մարիա Ապարինան։

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի — Sputnik, Անի Լիպարիտյան. Ռուս զբոսաշրջիկ Մարիա Ապարինան Հայաստան է եկել ընտանիքի և ընկերների հետ։ Մեր երկիրն այնքան է դուր եկել Մարիայի չորս տարեկան աղջկան, որ նա հիմա ամեն օր լաց է լինում և ցանկանում է հետ վերադառնալ։ Աղջիկն արդեն հինգերորդ անգամ է ծնողների հետ մեկնում հանգստանալու, բայց Հայաստանը նրան այնքան է դու եկել, որ ցանկանում է վերադառնալ մեր երկիր։

Ուղևորություն հարազատ երկիր

Ինչպես պատմեց Մարիան, նրա ամուսինը հայ ընկեր ունի, որն էլ հրավիրել է նրանց Հայաստան։ Ընտանիքին Հայաստանի հետ կապում է մեկ այլ, յուրահատուկ պատմություն։ «Ամուսնուս մայրը ռուս է, բայց ծնվել է Հայաստանում և սովորել Երևանի №1 դպրոցում։ Ուստի ամուսինս երջանիկ էր վերադառնալ այն վայր, որտեղ ծնվել էր նրա սիրելի պապիկը», – պատմեց Մարիան։ Նրա խոսքով` հենց այդպես են նրանք վերադարձել իրենց ընտանիքի ակունքներին։

 

«Երևանը հոգեհարազատ է մեզ, թեև մենք հայ չենք, բայց կարծես տուն ենք վերադարձել», – ասաց ռուս զբոսաշրջիկը։

Նա պատմեց, որ իրենք ընկերների հետ բնակարան են վարձել Սախարովի պողոտայում, որպեսզի հարմար լինել զբոսնել կենտրոնում, իսկ ուղևորության համար ավտոմեքենա են վարձակալել։

«Մենք եղել ենք Տաթևում, Սևանում, Նորավանքում։ Մեր երեխաները շատ են հավանել տեղի խաչապուրին։ Բայց մեր ծանոթությունը հայկական խոհանոցի հետ սկսվել է տոլմայից, ինչպես նաև իշխանի և թառափի համտեսից», – պատմել է ռուս ճանապարհորդուհին։ Նա հավելել է, որ Հայաստանում կարողացել են կարգին հանգստանալ։

Ինքնատիպ Հայաստանը

Ռուս զբոսաշրջիկների համար ամենատպավորիչը Տաթև կատարած ուղևորությունն էր։ Չնայած ճանապարհների որոշ բարդություններին` էքսկուրսը հաջողվել է։

«Մեզ վրա տպավորություն է գործել ամեն ինչ` «Տաթևեր» ճոպանուղին, ձյունապատ լեռների տեսարանը և Սևանը` իր հագեցած բնապատկերներով և համայնապատկերով։ Նույնիսկ չեմ պատկերացնում, թե որքան գեղեցիկ է այն ամռանը և գարնանը»,– ասաց Մարիան։ Բացի այդ, նրանց զարմացրել են ցածր գները. ռուս հյուրերը  մշտապես համեմատել են տեղի գները Մոսկվայի գների հետ և հասկացել, որ Հայաստանում ապրանքներն ավելի էժան են։

 

Նրա աչքից չի վրիպել հայ կանանց գեղեցկությունը։ «Հայաստանում խառնվածքն ավելի հանգիստ է, կանայք ավելի համեստ են, իրենց ավելի լուռ են պահում։ Ձեր կանայք ներդաշնակ, մշակված, կոկիկ տեսք ունեն, միշտ թարմ սանրվածք, բարի և հանգիստ տրամադրություն։ Իսկ մեզ մոտ, հավանաբար, ծանր կյանքից, մրցակցությունից կամ նյարդերից ամեն ինչ ավելի վատ է։ Մոսկվան փչացնում է դրանք։ Այնտեղ նրանք պատրաստ են սնվել միայն հնդկաձավարով, հրաժարվել ամեն ինչից, միայն թե ապացուցեն մյուսներին, որ իրենք նոր այֆոն ունեն, լավ ավտոմեքենա և բրենդային հագուստ։ Թեև բոլորը չէ, որ այդպես են անում», – նշեց Sputnik Արմենիայի զրուցակիցը։

Ճանապարհորդները խոստովանել են, որ ցանկացել են իրենց երեխային այլ աշխարհ, ուրիշ երկիր, ուրիշ մշակույթ ցույց տալ։ Նրանք ցանկանում են կրկին վերադառնալ, որպեսզի լիարժեք ճանապարհորդություն կատարեն Հայաստանով։

Լրահոս
0