00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական գինին լավն է, ճանապարհները` վատը. ինչու ճապոնացի զբոսաշրջիկը Հայաստան չի գալիս

© Sputnik / Asatur YesayantsЧрезвычайный и полномочный посол Японии в Армении господин Эйджи Тагучи
Чрезвычайный и полномочный посол Японии в Армении господин Эйджи Тагучи - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայկական գինին ու կոնյակը վաղուց ճանաչված են Ճապոնիայում, բայց դրանք բավարար չեն ճապոնացիներին Հայաստան բերելու համար։ Հայաստանում Ճապոնիայի դեսպանն այսօր լրագրողներին պատմել է, թե ինչու է հայկական գինին նախընտրում վրացականից և ինչն է պատճառը, որ ճապոնացի զբոսաշրջիկները Հայաստան չեն գալիս։

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին հայկական գինուն ծանոթանալուց հետո այն գերադասում է վրացականից։ Այս մասին դեսպանը հայտնել է Երևանում, լրագրողների հետ հանդիպմանը։

«Ինչպես շատ երկրներում, այնպես էլ Ճապոնիայում տարածված է այն տեսակետը, թե վրացական գինին ավելի լավն է, քան հայկականը։ Բայց ես կարծում եմ, որ մոտ ապագայում հայկական գինին ճապոնացիներին ավելի սիրելի կդառնա, ու շատերը կնախընտրեն վրացականի փոխարեն հայկական գինի ըմպել»,- ասում է դեսպանը։

Հայկական առաջին արտադրանքը, որ ճանաչելի ու սիրելի է դարձել ճապոնացիներին, կոնյակն է։ Հայկական «Արարատը», դեսպանի խոսքով, դեռ խորհրդային տարիներից է գնահատված իրենց երկրում։

Гора Айрикар, Армения - Sputnik Արմենիա
Օտարերկրացու աչքերով. հայկական լեռներն ու ջազը կանչում են էքստրիմի սիրահարին

«Այսօր ճապոնական շուկայում ճանաչված է նաև հայկական գինին, մեղրը և մրգաչրերը,- նշեց դեսպանը` հույս հայտնելով, որ ատաջիկայում այս ապրանքների արտահանումը Հայաստանից Ճապոնիա կավելանա։ Արդյունքում կփոխվի նաև այն տեսակետը, թե վրացականը հայկականից լավն է»,- հույս հայտնեց Տագուչին։

Ճապոնացի գործարարները հետաքրքրված են նաև հայկական ՏՏ ոլորտով և արդեն իսկ համատեղ ծրագրեր են մշակում։

Հայ-ճապոնական դիվանագիտական և գործարար հարաբերությունների 25 տարվա ընթացքում Ճապոնիան Հայաստանին շուրջ 450 մլն ԱՄՆ դոլարի աջակցություն է տրամադրել`ֆինանսավորելով տարբեր ծրագրեր (անվտանգության, աղետների ռիսկերի նվազեցման, տեխնիկական ապահովման, առողջապահական, մշակութային):

© Sputnik / Asatur YesayantsԷյջի Տագուչի
Чрезвычайный и полномочный посол Японии в Армении господин Эйджи Тагучи  - Sputnik Արմենիա
Էյջի Տագուչի

«Ճապոնիայի կառավարությունը ծախսված միջոցների նպատակային կիրառումից ու իրականացված արդյունքներից գոհ է»,- նշեց դեսպանը` կարևորելով իրականացված աշխատանքների շարունակականությունն ու երկրի տնտեսության և ենթակառուցվածքների հետագա զարգացումը։

Ինչ վերաբերում է զբոսաշրջությանը, դիվանագետը չթաքցրեց, որ ճապոնացի զբոսաշրջիկներն առայժմ չեն շտապում Հայաստան գալ։ Պատճառները մի քանիսն են։

«Ճապոնիայում զբոսաշրջիկների հիմնական տարիքային խումբը 60 տարեկան մարդիկ են։ Նրանք գերադասում են հարմարավետ ավտոբուսներն ու լավ ճանապարհները։ Հյուրանոցում ևս նախընտրում են բարձրակարգ սպասարկումը։ Իսկ ամենակարևորը ճապոներենի իմացությամբ թարգմանիչների առկայությունն է, որոնք անփոխարինելի են օտար երկիր շրջագայության ժամանակ»,- ասում է դեսպանը։

Ի դեպ, 2017թ-ի սեպտեմբերից ՀՀ կառավարության որոշմամբ, Ճապոնիայի քաղաքացիները Հայաստան կարող են գալ առանց վիզայի։ Փոխարենը, ինչպես հայտնեց դեսպան Էյջի Տագուչին, Ճապոնիան դյուրացրել է Հայաստանի քաղաքացիների համար մուտքի արտոնագիր ստանալու ընթացակարգը։

Լրահոս
0