10:01 22 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.69
  • GBP617.03
  • EUR528.46
  • RUB7.47
Սայմոն Մաժամդար

Հայկական բրդուճ և խորոված. ինչն է բրիտանացի շոումենին ապշեցրել Հայաստանում

© Sputnik / Andranik Ghazaryan
Զբոսաշրջություն
Ստանալ կարճ հղումը
10610

Հայտնի բրիտանացի գրող, Food Network ամերիկյան հեռուստաալիքի խոհարարական թոք–շոուների հեղինակ Սայմոն Մաժամդարին հիացրել են հայկական խորովածն ու լավաշը։

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանն անսովոր հյուրընկալ երկիր է` համեղ խոհանոցով, լավաշ կոչվող անուշաբույր հացով և ավելի քան 6 հազար տարեկան զարմանահրաշ քարանձավով։ Այդ մասին Sauté ամսագրում գրել է ճանապարհորդ և խոհարարական գրքերի հայտնի հեղինակ անգլիացի Սայմոն Մաժադարը (Simon Majumdar)։

Մաժամդարը մի քանի օրով է այցելել Հայաստան և հասցրել է տեսնել ոչ միայն մայրաքաղաք Երևանը, այլ նաև երկրի հիմնական տեսարժան վայրերը։

«Հայաստանը զարմանալի երկիր է` հիանալի խոհանոցով, որն արժանի է մեծ ուշադրության։ Ինձ բախտ է վիճակվել տեսնել Արենի 1 գինու քարանձավը։ Ամենահին գինեգործական արտադրությունը եղել է այստեղ, և այն շուրջ 6000 տարեկան է», — գրել է Մաժամդարը։

Նա պատմել է, որ քարանձավ այցելելուց հետո նրան համեղ ուտեստներ են հյուրասիրել Արենիի «Վարդգես» ռեստորանում։ Ճաշը պատրաստել են հենց հյուրի մոտ. փայտյա սեղանի վրա կանայք կտրատել են աղցանի բաղադրիչները, ջուր են ցողել լավաշի վրա։ Այդ ընթացքում ռեստորանի սեփականատերն աղ, սև և կարմիր պղպեղներ է ցանել խորովածի մսի վրա։

«Խորովածը պատրաստվեց թոնրում, որում ջերմաստիճանը 330 աստիճանի էր հասնում», — գրել է Մաժամդարը։

Մենյուում եղել է հայկական խորոված, պանրի տեսականի, լոլիկ, վարունգ, կանաչ ձիթապտուղ, տապակած բանջարեղեն, մածուն, կանաչեղեն և այլն։ Տանտերերը հայկական բրդուճ պատրաստել են սովորեցրել Մաժամդարին։ Նա լավաշի մեջ փաթաթել է կանաչին, թել պանիրն ու ավելացրել մի գդալ մածունը։

«Բրդուճով տարված` մոռացել էի խորովածի մասին», — գրել է Մաժամդարը։

Նա բրդուճի մեջ փաթաթել է նաև խորովածի կտորները։ Հայաստան կատարած ուղևորությունից հետո Մաժամդարն արդեն գիտի, թե որն է ամենահամեղ ուտելիքը։

Գլխավոր թեմաներ