05:09 16 հուլիսի 2018
Ուղիղ եթեր
  • USD481.17
  • GBP631.92
  • EUR559.84
  • RUB7.73
Խոր Վիրապ

Ռուս զբոսաշրջիկը Հայաստանում իրեն զգում է ինչպես հարազատ տատիկի տանը

© Дэвид Мушегон
Զբոսաշրջություն
Ստանալ կարճ հղումը
11010

Որքան էլ օտար երկրներ այցելես, փոքրիկ Հայաստանն անմոռանալի տպավորություն է թողնում. զբոսաշրջիկներն այստեղ իրենց հարմարավետ են զգում, եղանակն արևոտ է, և, ամենակարևորը, համեղ են կերակրում։

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի — Sputnik, Անի Լիպարիտյան. Հայաստանն այնպիսի երկիր է, որտեղ այցելությունը նման է հարազատ տատիդ հարկի տակ հյուրընկալվելուն։ Մեզ հետ զրույցում նման կարծիք հայտնեց Օլգա Գուշչինան, որը Մոսկվայից է Երևան ժամանել։

Օլգան այդքան էլ հաճախ չի շրջագայում, սակայն հաճույքով միշտ վերադառնում է Հայաստան։ Առաջին անգամ նա այստեղ էր եկել դստեր հետ, իսկ երկրորդ անգամ` ավստրալացի ընկերուհուն տեսնելու համար։

«Այս տարի ամեն ինչ հանպատրաստից ստացվեց։ Հայաստան երկու շաբաթով եկել էր իմ լավագույն ընկերուհին, որն Ավստրալիայում է ապրում։ Դեռ չգիտեմ, թե Ավստրալիա երբ կկարողանամ հասնել, բայց Երևան հաճույքով եկա։ Անցյալ տարի երկու շաբաթ զբոսնեցի այստեղ դստերս հետ, իսկ այս տարի ընկերուհիներիս մոտ եմ եկել երեք օրով», — պատմեց զբոսաշրջիկը։

Հայաստանով շրջագայելիս

Օլգան հասցրել է տեսնել մեր երկրի գրեթե բոլոր տեսարժան վայրերը. եղել է Հայաստանի հոգևոր կենտրոն Էջմիածնում, այցելել Խոր Վիրապ վանական համալիր և Նորավանք, տեսել հայտնի Գառնին ու Գեղարդը, ինչպես նաև մաքուր օդ շնչել գեղեցկատես Սևանա լճի ափին։ Իհարկե, այցելել է նաև լեգենդար Տաթևի վանք։

«Տաթևում հինգ ժամ անցկացրինք, ամենուր եղանք, «Տաթևեր» ճոպանուղին նստեցինք, հիանալի տեսարան էր այնտեղից բացվում։ Ավստրալիացի ընկերուհուս հետ կրկին այցելեցինք Խոր Վիրապ, Գառնի և Գեղարդ։ Սակայն դրանք այն վայրերն են, որոնք մեծ հաճույքով ես այցելում», — նշեց ռուս զբոսաշրջիկը։

Դե, իհարկե, զբոսնեցինք նաև Երևանով։ Ցանկացած զբոսաշրջիկի ուղևորության անբաժանելի մասն է երևանյան զբոսանքը։ Ինչպես նշեց Օլգան, հայկական մայրաքաղաքով նրանք լավ զբոսնել են, նույնիսկ եղել են Երևանի կոնյակի գործարանում` էքսկուրսիայի, որը հատկապես շատ է դուր եկել հյուրերին։

Ճանապարհորդուհին խոստովանում է` նա հիմնականում հավանել է 3 տարվա հնեցման հայկական կոնյակը։

Նվերներով և հույզերով մեկնեցին հայրենիք

Օլգան իր հետ Մոսկվա տարավ մի ամբողջ ճամպրուկ քաղցրավենիք ու ըմպելիք` կոնյակ, գինի, կոնֆետներ, պաստեղ, ընկույզի մուրաբա։

«Ձեզ մոտ նույնիսկ խինկալին է համեղ», — ասաց ռուս զբոսաշրջիկը։

Հայաստանում նա դժվարությունների չի հանդիպել, խոստովանում է, որ Հայաստանն այժմ իր համար ասոցացվում է Արարատ լեռան, կոնյակի, նռան, ջերմության, համեղ սննդի և գեղեցկության հետ։
«Հրաշալի բնություն է։ Եվ Արարատը։ Ինձ այն պարզապես գերում է։ Քաղաքով քայլում ես, տեսնում այն և սիրահարվում», — ասաց Sputnik Արմենիայի զրուցակիցը։

ԱՊՀ այլ երկրների հետ Հայաստանը համեմատելիս` Օլգան նշեց, որ, օրինակ, Բելառուսում ճանապարհներն ավելի բարվոք են, սակայն Հայաստանի եղանակը և բնությունն ավելի լավն է։ Մոսկվացին ավելացրեց, որ մտադիր է աշնանը ավտոմեքենայով Վրաստան գնալ և անպայման կրկին կգա Երևան զբոսնելու։

Ըստ թեմայի

Մոսկվացի զբոսաշրջիկը հասկացել է՝ ինչու են հայերը «Նիվա» սիրում
Օտարերկրացու աչքերով․ ինչ չհասցրեց Հայաստանում անել ռուս զբոսաշրջիկը
Օտարերկրացու աչքերով. Մոսկվա վերադառնալով` ճանապարհորդուհին Հայաստանի լեռներն էր փնտրում
Օտարերկրացու աչքերով. ինչպես Ռոստովի բնակիչը որոշեց Արարատն իր հետ Ռուսաստան տանել

Գլխավոր թեմաներ