00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ոչինչ չգիտեր Հայաստանի մասին և սիրահարվեց․ ինչն է գերմանացուն ստիպել գալ մեր երկիր

© Sputnik / Asatur YesayantsГалерея сестер Асламазян. Гюмри, Армения
Галерея сестер Асламазян. Гюмри, Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գերմանացի զբոսաշրջիկն 9 օր է անցկացրել Հայաստանում, որին հասցրել էր սիրահարվել դեռ այն ժամանակ, երբ սեփական աչքերով չէր տեսել։

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի — Sputnik, Անի Լիպարիտյան․ Գերմանացի Ինգոլֆ Թիլեն Հայաստանի լուսանկարը տեսել է Լայպցիգի եկեղեցիներից մեկում ու նույն պահին սիրահարվել։ Որոշել է գալ մեր երկիր ու ամեն ինչ տեսնել սեփական աչքերով։

Ավելի ուշ պարզվել է, որ եկեղեցում տեսած լուսանկարի հեղինակը Լայպցիգից Հայաստան եկած զբոսաշրջիկներից մեկն է։

«Իմ ճանապարհորդությունը սկսվեց Երևանից, այցելեցի Մատենադարան, Հայոց ցեղասպանության թանգարան, Սերգեյ Փարաջանովի թանգարան, Վերնիսաժ, Կասկադ, Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահ», — Sputnik Արմենիային պատմեց Ինգոլֆը։

Գերմանացի ճանապարհորդը եղել է նաև Գառնիում, Գեղարդում, Էջմիածնում, Գյումրիում և Մարմարաշենի եկեղեցում։ Հասցրել է հիանալ Սևանով։

© Photo : provided by Ingolf ТhieleԻնգոլֆ Թիլեն Գյումրիում
Турист из Германии Ингольф Тиле в Гюмри - Sputnik Արմենիա
Ինգոլֆ Թիլեն Գյումրիում

Իսրայելն ու Հայաստանը

Ինգոլֆը Հայաստան է եկել նաև Հայոց ցեղասպանության հարցն ուսումնասիրելու նպատակով։

Անցած տարի նա կրթական ծրագրով մեկնել էր Երուսաղեմ, այցելել Յադ Վաշեմ (Հոլոքոսթի պատմության հուշահամալիր՝ խմբ․)։

Хор Вирап - Sputnik Արմենիա
Օտարերկրացիների աչքերով. Արարատով հիացած մոսկվացիները որոշել են լողալ Սևանում

«Ես ուսուցիչ եմ։ Մեկնել էի Իսրայել, որպեսզի տեղեկություններ քաղեմ Շոայի մասին (եբրայերեն նշանակում է «աղետ», օգտագործվում է հրեաներին ոչնչացնելու ժամանակ գերմանացի նացիստների գործողությունները բնութագրելու համար)։ Իսկ Հայաստան կատարած ճանապարհորդության ժամանակ որոշեցի ավելի շատ իմանալ Հայոց ցեղասպանության մասին», — ասաց Sputnik Արմենիայի զրուցակիցը։

Հենց այդ նպատակով էլ Ինգոլֆն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան։

Ճանապարհորդը վստահ է, որ հայերը հոգատարությամբ են վերաբերվում իրենց պատմությանը, ինչը հատկապես երևում է Մատենադարանում պահվող ձեռագիր մատյաններից։

Դուդուկն ու մարդիկ

Հայկական դուդուկի ձայնը և բարյացակամ ժողովուրդը հիացրել են գերմանացի հյուրին՝ լիովին արդարացնելով նրա սպասումները։

«Հայերը բարի են։ Նրանք քաղաքավարի են և միշտ պատրաստ են օգնել օտարերկրացիներին։ Օրինակ` ինձ, երբ հայտնվում էի հասարակական տրանսպորտում։ Մարմարաշենում մի ընտանիքի հետ մենք ընթրեցինք և օղի խմեցինք, թեև չէինք հասկանում միմյանց, նրանք անգլերեն չգիտեին», — ավելացրեց զբոսաշրջիկը։

Համեմատելով հայերին ու գերմանացիներին՝ Ինգոլֆը նշեց, որ մենք ավելի կրոնասեր ենք։ Հասարակական տրանսպորտի աշխատանքը և ճանապարհների որակն ընդհանրապես չեն համեմատվի գերմանականի հետ (ցավոք, մեր հյուրը հայտնագործություն չի արել), իսկ Երևանում խցանումները խելագարության են հասցնում։ Նա հաստատ Հայաստանում մեքենա չէր վարի։

Լրահոս
0