00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախի թոփ 5 չբացահայտված գանձերը. հուշումներ զբոսաշրջիկին

© Photo : provided by Igor ShiryaevДжермаджур
Джермаджур - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արցախը յուրահատուկ է իր բնական և ձեռակերտ տեսարժան վայրերի հարստությամբ և բազմազանությամբ։ Sputnik Արմենիան փորձել է պատմել այն վայրերի մասին, որոնք հաճախ են դուրս մնում սովորական զբոսաշրջային այցելությունների սահմաններից։

Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա

Յուրաքանչյուրը, ով թեկուզ մեկ անգամ եղել է Արցախում, հավանաբար գիտի Գանձասարի և Դադիվանքի հիասքանչ եկեղեցիների, Տիգրանակերտ հին քաղաքի, եզակի ջրվեժի մասին, որը ժողովուրդն անվանում է «հովանոց», Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու և այլ տեսարժան վայրերի մասին։ Սակայն կան այնպիսի տեղեր, որոնք չեն զիջում իրենց յուրահատկությամբ, բայց հաճախ դուրս են մնում տարածված զբոսաշրջային երթուղիներից։

Ջերմաջուր

Ջերմաջուր ասվածը տաք աղբյուրներն են Փոքր Կովկասի լեռներում 2200-2400 մետր բարձրության վրա՝  Թարթառ գետի կիրճում։

© Photo : provided by Igor ShiryaevՋերմաջուր
Джермаджур - Sputnik Արմենիա
Ջերմաջուր

Խորհրդային շրջանում այս վայրը առողջարանային կենտրոն է եղել։ Սակայն արցախյան հակամարտության ընթացքում առողջարանները քանդվել են։ Չնայած դրան՝ «բնական ջակուզիները», որոնցում չես մրսի անգամ ձմռանը, այսօր էլ ուրախացնում են իրենց սակավաթիվ այցելուներին։ Գետի ափին բուժիչ ջրերի ջերմաստիճանը հասնում է 60 աստիճանի՝ անկախ տարվա եղանակից։ Հանքային ջուրն իր բաղադրությամբ և բուժիչ հատկություններով նման է Ջերմուկի և Չեխիայի Կառլովի Վառի հանքային ջրերին։

Ջերմաջուր տանող ճանապարհը մի կողմից վտանգավոր է, մյուս կողմից՝ շատ գրավիչ․ այն անցնում է լեռների ու անտառների միջով՝ Թարթառ գետի ափի երկայնքով։ Այստեղ եղած ճանապարհորդները պնդում են, որ այս վայրն անջնջելի տպավորություն է թողնում։

Ամարաս

Ամարասը բարդ ճակատագրով եկեղեցի է։ Այն հիմնվել է 4-րդ դարի սկզբում Սուրբ Գրիգոր Լուսավորչի կողմից։ Սակայն առավել հայտնի է դարձել 4-րդ դարի կեսերին, երբ այստեղ է թաղվել Գրիգոր Լուսավորչի թոռը՝ Գրիգորիս եպիսկոպոսը։

CC BY 3.0 / LJ user plusninety / Ամարասի վանական համալիր
Монастырь Амарас - Sputnik Արմենիա
Ամարասի վանական համալիր

5-րդ դարի սկզբին հայոց գրերի ստեղծող Մեսրոպ Մաշտոցն այստեղ է բերում Այբուբենը և Ամարասում հիմնում առաջին հայկական դպրոցը։ Վանական համալիրը դառնում է միջնադարյան Հայաստանի խոշոր կրոնական և կրթական կենտրոն։

Իր պատմության ընթացքում այն բազմիցս ենթարկվել է արաբների, մոնղոլների, ինչպես նաև կովկասյան թաթարների, ապա` ադրբեջանցիների հարձակումներին, սակայն ամեն անգամ կրկին վերականգնվել է հայերի ջանքերով։

Տեղի բնակիչներն ավանդություն են պատմում, որի համաձայն արաբ նվաճողներից մեկը հրամայել է իր զորքերին ավերել եկեղեցին և բոլոր քարերը նետել գետը։ Շարք կանգնելով՝ նրանք ձեռքից ձեռք են փոխանցել քարերը և կատարել հրամանը։ Սակայն որոշ ժամանակ անց հայերը, գործելով նույն կերպ, կրկին վերականգնել են այն։

Ազոխի քարանձավը

Ազոխը, հավանաբար, աշխարհի ամենահետաքրքիր և խորհրդավոր քարանձավներից է։ Դրա քարայրներում՝ հյուսիսից և հարավից շրջապատված խիտ անտառով, պահվում է պալեոլիթի ժամանակաշրջանի մարդկանց պատմությունը։

CC BY 3.0 / MEDIACRAT / Ազոխի քարանձավ
Азохская пещера - Sputnik Արմենիա
Ազոխի քարանձավ

Կուրուչայ գետի ձախ ափին՝ ծովից 1400 մետր բարձրության վրա գտնվող քարանձավն ունի յոթ մուտք, որոնցից միայն հինգն է ուսումնասիրված։  Այստեղ գտել են նախանեանդերթալյան մարդու ստորին ծնոտ, որը համաշխարհային հնագիտության պատմության մեջ հինգերորդ նմանատիպ գտածոն է, ինչպես նաև տարբեր նախապատմական կենդանիների ոսկորներ, այդ թվում՝ քարանձավային արջի և թրատամ վագրի։ Ընդ որում, քարանձավային արջի մնացորդները Եվրոպայի տարածքում այդ տեսակի ամենահին նմուշներն են։

Բացի այդ, Ազոխում գտել են քարերով բոլորված օջախների և պարզունակ կացարանների մնացորդներ, որոնք գոյություն են ունեցել մոտ 300 հազար տարի առաջ, նեանդերթալյան մարդու թաքստոց՝ արջերի գանգերով, որոնք, ըստ երևույթին, ծառայել են որպես պաշտամունքային առարկաներ։ Ո՞վ գիտի, թե էլ ինչ անակնկալներ կմատուցի մարդկությանը 800 քառակուսի կիլոմետր մակերեսով այդ առեղծվածային պահոցը։

Վանքասար

6-7-րդ դարերի Վանքասարի եկեղեցին իրենից ներկայացնում է պարզության և վեհության համադրություն։ Այն գտնվում է Վանքասար լեռան վրա և մի ժամանակ հայտնի է եղել Լևոնաբերդ անվանումով։

Եկեղեցին գտնվում է Արցախի լեռնային և դաշտային հատվածների հատման կետում։ Եկեղեցու տարածքից հիանալի տեսարան է բացվում դեպի լեռներն ու բլուրները վրա։

CC BY 3.0 / Vahag851 / Վանքասարի եկեղեցի
Церковь Ванкасар - Sputnik Արմենիա
Վանքասարի եկեղեցի

 

Վանքասարի պատերին բազմաթիվ հայալեզու գրություններ են եղել, որոնք լրջորեն տուժել են խորհրդային Ադրբեջանի այսպես կոչված «վերակառուցման» ժամանակ։ Հենց այդ ժամանակ էլ անհետացել է 1283թ-ի հիանալի խաչքարը։

ԱՊՀ-ի հնագույն ծառը

Տնջրին (չինարի) ԱՊՀ-ի տարածքում ամենահին և ամենաբարձր ծառն է, որը 2028 տարեկան է։ Հսկա ծառը գտնվում է Վանանդի շրջանի Սխտորաշեն գյուղում։ Խորհրդային տարիներին այն ստացել է ԽՍՀՄ-ի ամենահին և ամենաբարձր ծառի «վկայական»։

CC BY 4.0 / Alex 909 / Երկհազարամյան տնջրի
2000-летний чинар - Тнджри - Sputnik Արմենիա
Երկհազարամյան տնջրի

Տնջրիի բարձրությունն ավելի քան 54 մետր է, փչակն ունի 44 քմ մակերես։ Ծառի ներսում կարող է տեղավորվել ավելի քան 100 մարդ։

Ըստ ավանդույթի՝ այդ ծառի ստվերի տակ հանգստացել են ականավոր գործիչներ Մեսրոպ Մաշտոցը, պատմահայր Մովսես Խորենացին, պատմաբան Մովսես Կաղանկանտվացին, աշուղ Սայաթ-Նովան, գրող Րաֆֆին և ուրիշներ։

Լրահոս
0