00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպե՞ս «Սեստրիցա Նյուշան» դարձավ «Գեղանուշ». Սևանի հին ու նոր նավատորմերը

© Sputnik / Nelli DanielyanОзеро Севан
Озеро Севан - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սևանա լճում նավարկության պատմությունը 4000 տարվա վաղեմություն ունի։ Sputnik Արմենիան թերթել է դրա հին ու նոր էջերը։

ԵՐԵՎԱՆ, 3 Օգոստոս — Sputnik, Նելլի Դանիելյան. Սևանի թերակղզում, վանքի բակում մի համեստ շիրմաքար կա` «1872-1946. Սևանյան նավագնացության նավապետ Գասպարյան Երվանդ Հովհաննեսի» գրությամբ։

Այսօր, սա, թերևս, միակ կանգուն վկան է այն բանի, որ Սևանում ժամանակին նավագնացություն է եղել։

© Sputnik / Nelli Danielyan«1872-1946. Սևանյան նավագնացության նավապետ Գասպարյան Երվանդ Հովհաննեսի» գրությամբ շիրմաքարը
Могила капитана севанского судоходства Ерванда Гаспаряна - Sputnik Արմենիա
«1872-1946. Սևանյան նավագնացության նավապետ Գասպարյան Երվանդ Հովհաննեսի» գրությամբ շիրմաքարը

Պատմական տվյալներով, Երվանդ Գասպարյանը Հայաստանի խորհրդայնացումից հետո` 1921թ–ին Ալեքսանդր Մյասնիկյանի հրավերով է վերադարձել Հայաստան՝ Սևանում  նավատորմ ստեղծելու նպատակով։

Մինչ այդ, սակայն, Սևանում արդեն նավագնացության փորձ կար։ Ուղևորատար ու բեռնատար առաջին նավերը Սևանա լճում սկսեցին նավարկել դեռ առաջին հանրապետության տարիներին (1818-1920թթ.)։

© Sputnik / Nelli DanielyanՍևանի «Վազգենյան» ճեմարանը
Севанская духовная семинария Вазгенян - Sputnik Արմենիա
Սևանի «Վազգենյան» ճեմարանը

Ռազմաբեռների փոխադրումն այդ տարիներին իրականացվում էր շարժիչավոր մի քանի թիանավերով և «Աշոտ Երկաթ» ռազմաբեռնատար երկկայմ առագաստանավով,  որի վրա տեղադրված էր մեկ թնդանոթ, երկու գնդացիր և 1 մեծ լուսարձակ։ 1920թ. սեպտեմբերի 3-ին Նախիջևանի Շահթախթ կայարանից Սևան փոխադրվեց ռուսական նավատորմի «Սեստրիցա Նյուշա» նավը, որը Հայաստան էր բերվել դեռևս աշխարհամարտի տարիներին՝ Վանա լիճ փոխադրելու համար, բայց այդպես էլ մնացել էր կես ճանապարհին ու մոռացության էր մատնվել։ Սևան իջեցնելուց առաջ ռուսական «Սեստրիցա Նյուշա»–ին հայահունչ «Գեղանուշ» անունը տրվեց:

© Sputnik / Nelli DanielyanՍևանավանքի վանական համալիրը
Монастырский комплекс Севанаванк - Sputnik Արմենիա
Սևանավանքի վանական համալիրը

Խորհրդային տարիներին Սևան դուրս բերվեցին նաև «Լուկաշին» «Տատյանա» և «Աիդա» նավերը։ Ավելի ուշ նավատորմը համալրվեց արագընթաց  նավակներով ու «Ռաբոչի», «Համբարձումյան», «Կոմսոմոլեց», «Կոմունիստ», «Միկոյան» բեռնատար նավերով, որոնք պարբերաբար փոխադրումներով միմյանց էին միացնում լճի հանդիպակաց ափերը:

60-70– ական թվականներին, երբ Սևանի մակարդակի իջեցման ու աղտոտման հարցն օրհասական դարձավ որոշվեց լիճն ազատել այն աղտոտող նավերից։

Կես դար անց` Հայաստանի անկախացումից ու լճի մակարդակի բարձրացումից հետո Սևանի վրա դարձյալ նավեր հայտնվեցին, բայց միանգամայն այլ անուններով` «Սևան», «Արցախ», «Սպարապետ» այլն։

© Sputnik / Nelli DanielyanՍևանում այժմ նավարկող «Սպարապետ» նավը
Корабль Спарапет на озере Севан - Sputnik Արմենիա
Սևանում այժմ նավարկող «Սպարապետ» նավը

Հայկական լճի նավագնացության անցյալից այսօր  մնացել են 15 տոննա տարողությամբ, 10-20 տեղանոց փոքրիկ նավերը, որոնք բացառապես զբոսաշրջային ծառայություններ են մատուցում` նավարկության դուրս գալիս մարդաշատ լողափերից,  20-30 րոպե լճի վրա շրջում, հետո վերադառնում մեկնարկային կետ։

Դրանցից մեկի նավապետ Մերուժան Բաղդասարյանն արդեն 40 շուրջ տարի Սևանում ապահովում է զբոսաշրջիկների ջրային զբոսանքը։

«Ինչպես ասում են` մորից, որ ծնվել ենք, հասկացել ենք մեզ, արդեն նավարկել ենք»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ծննդով սևանցի նավապետը։

Սևանի ափամերձ բնակավայրերի բնակիչներն այսօր  էլ հիշում են, որ ժամանակին Սևանի մի ափից մյուսը մեծ նավեր էին երթևեկում։

«Մինչև 1970-ական թվականները զբոսանավեր կային։ Դրանից հետո արգելեցին` լիճն աղտոտելու պատճառով։ Փոքր կատերներ կային մի քանի տեղանոց, «Ռակետաներ» կային, բոլորն արգելեցին»,– պատմում է նավապետ Մերուժան Բաղդասարյանը։

© Sputnik / Nelli DanielyanՆավապետ Մերուժան Բաղդասարյանը
Капитан судна Спарапет - Sputnik Արմենիա
Նավապետ Մերուժան Բաղդասարյանը

Սևանն այսօր էլ բնապահպանական խնդիրների առաջ է կանգնած, բայց սևանցիները լավատես են, որ լիճը ոչ միայն կհաղթահարի դրանք, այլև կշարունակի զբոսաշրջիկներ ընդունել։

«Թոռնիկներիս սովորեցնում եմ, որ գործս շարունակեն»,– ասում է նավապետը, բայց և խոստովանում` այս տարի լճի «ծաղկելու» պատճառով զբոսաշրջիկների թիվը նվազել է։ «Տեղացիներն էլ գերադասում են այլ ծովերը, մեր փողերը տանում են այլ տեղ ծախսում»,– կես լուրջ, կես կատակ ավելացնում է նա։

Պատմական փաստերի վկայությամբ՝ Սևանում նավագնացությունը ոչ թե 100, այլ իրականում 4000 տարվա պատմություն ունի։

Սևանա լճի ափամերձ Լճաշեն գյուղի տարածքում հնագույն բնակավայրի պեղումների ժամանակ դամբարաններից մեկում նավակ էր հայտնաբերվել, որը գիտնականների գնահատմամբ  թվագրվում է մ.թ.ա. 2-րդ հազարամյակին։

Կարճաղբյուր գյուղում էլ հայտնաբերվել է մ.թ.ա. 6-րդ դարին թվագրվող նավակի կավե մոդել։

Լրահոս
0