00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

30 տարի Սևանի ջուրը խմել ենք. սևանցիները վստահեցնում են՝ լիճը վտանգավոր չէ

© Sputnik / Asatur YesayantsСеван
Севан - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սևանի ափերին բիզնես կազմակերպած սևանցիներն այս տարի գրեթե գործ չեն արել։ Պատճառը լճի ջրի մասին խոսակցություններն են։ Նրանք բողոքում են ու հանդիպում պահանջում կառավարության անդամների հետ։

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի — Sputnik. Նելլի Դանիելյան. Սևանի ջրի վտանգավոր լինելու մասին պնդումները հեքիաթ են ու սուտ. համոզված են լճի հետ իրենց ապրուստը կապած Սևանի ավազանի բնակիչները։ Նրանք այսօր ցերեկը բողոքի ակցիա էին կազմակերպել Երևան Սևան մայրուղու` Սևանի ՃՈ–ին հարակից հատվածում` պահանջելով պատասխանատու պաշտոնյաների հետ հանդիպում։

Лагерь на берегу Севана с программой реабилитации людей с ограниченными возможностями - Sputnik Արմենիա
Լողալ, թե՞ չլողալ Սևանում. պարզաբանում է ՀՀ Առողջապահության նախարարությունը

Ակցիայի մասնակիցները համոզված են, որ Սևանի ջրից իրականում մարդկանց առողջությանը որևէ վտանգ չի սպառնում, բայց այդ մասին հայտարարությունները սպառնում են իրենց բիզնեսին։

Սևանի լողափերից մեկի աշխատակից Վահե Միքայելյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում  նշեց, որ այդ մասին հայտարարություններից հետո Սևանում հանգստացողների թիվը կտրուկ նվազել է։

«Հուլիսին հանգստացողների քանակը համապատասխանում էր նախորդ տարիների նույն ցուցանիշին։ Բայց Սևանի ծաղկելու մասին լուրերից հետո գրեթե 70 տոկոսով նվազեց։ Տեսեք` 30 տաղավարից այսօր 2-ն է զբաղված, այն դեպքում, երբ անցյալ տարի նվազագույնը օրը 10 տաղավար զբաղված էր լինում»,–ասաց մեր զրուցակիցը` մատնացույց անելով կիսադատարկ լողափը։

«Ես ամեն օր լողում եմ, հետն էլ լողալիս ջուր եմ կուլ տալիս։ Որ մի բան լիներ, 32 տարի այստեղ ապրում եմ, արդեն պիտի վարակված լինեի»,– ասաց Վահե Միքայելյանը` վստահեցնելով, որ լճի ծաղկման գործընթացն ամեն տարի տեղի է ունենում` այս կամ այն չափով։ Պարզապես այս տարի այն սովորականից շուտ սկսվեց ու համընկավ հանգստի սեզոնի հետ։

© Sputnik / Asatur YesayantsՎահե Միքայելյան. Սևանի լողափերից մեկի աշխատակից
Ваге Микаелян - Sputnik Արմենիա
Վահե Միքայելյան. Սևանի լողափերից մեկի աշխատակից

«Մամուռն ամեն տարի սեպտեմբերին է ծաղկում։ Քանի որ այս տարի տաք էր, ջրի ջերմաստիճանը ձմռանը 5-7 աստիճանից չիջավ, ծաղկման պրոցեսն էլ մեկ ամսով առաջ ընկավ։ Ծաղկումը 10 օր է տևում։ Այդպես էլ եղավ` 5-10 օր ջուրը կանաչեց ու հիմա արդեն նորից կապույտ է, մեր Սևանի ջուրն է։ 40-50 մետր, որ առաջանում ենք, ջրի հատակը սկսում է երևալ»,– ասաց նա։

Ընտանիքով այսօր Սևանի ափին ծննդյան օրը նշող Ալլա Եփրեմյանն էլ խոստովանեց, որ Սևան գալիս որոշակի մտավախություններ են ունեցել, բայց տեղ հասնելով` համոզվել են, որ լիճը մաքուր է։

© Sputnik / Asatur YesayantsԱլլա Եփրեմյան. «Վախեցած եկանք, բայց տեսեք` ոչ մի խնդիր չկա»:
Алла Епремян - Sputnik Արմենիա
Ալլա Եփրեմյան. «Վախեցած եկանք, բայց տեսեք` ոչ մի խնդիր չկա»:

«Վախեցած եկանք, բայց հիմա, տեսեք, ոչ մի խնդիր չկա։ Այս բալիկներն այսօր առավոտից ջրի մեջ են։ Կանաչ գույնը չկա, այլապես ես ինքս թույլ չէի տա, որ ջրին մոտենային»,– ասաց տիկին Ալլան։

© Sputnik / Asatur YesayantsԱլլա Եփրեմյան. «Կանաչ գույնը չկա, այլապես ես ինքս թույլ չէի տա, որ երեխաները ջրին մոտենային»:
Севан - Sputnik Արմենիա
Ալլա Եփրեմյան. «Կանաչ գույնը չկա, այլապես ես ինքս թույլ չէի տա, որ երեխաները ջրին մոտենային»:

Հանգստացողներից մեկն էլ խոստովանեց, որ ամեն տարի արտերկրում է հանգստանում, բայց այս տարի հենց Սևանն է ընտրել, տարածված լուրերին էլ չի հավատում։

Այդուհանդերձ, Սևանից խուսափողներն այս տարի շատ են։ Այդ մասին վկայեց նաև Սևանի մայրուղում, ծովափնյա հանգստի պարագաների առևտրով զբաղված տեղացիներից մեկը։ Նրա խոսքով, այս տարի հանգստացողներն այնքան քիչ են, որ ամռան ընթացքում առևտուր գրեթե չի արել։

Որպես ապացույց, որ Սևանը մաքուր է, մեր  զրուցակիցները բոլորը հիշեցրեցին` առողջապահության նախարարն ու Գեղարքունիքի մարզպետը ցուցադրաբար մտան ջուրը, իսկ «Սևան» ազգային պարկի տնօրենը նույնիսկ խմեց կանաչած ջրից։ Բայց այս քարոզչական հնարքներն, այնուամենայնիվ, ի զորու չեղան հաղթահարել արդեն իսկ մեծ տարածում գտած վտանգավորության մասին լուրերը։

Директор национального парка Севан выпил воду из озера - Sputnik Արմենիա
«Ընտիր ջուր ա, խմեք». ազգային պարկի տնօրենը խմում է Սևանի ջուրը և հյուրասիրում մյուսներին

Ինչ վերաբերում է դրանք տարածողներին, Սևանի ափերին բիզնեսում ներգրավված անձինք վստահ են, որ դրանք ձեռնտու են բացառապես տուրիստական բիզնեսում ներգրավվածներին, որոնք, առիթից օգտվելով այս տարի հայաստանցիներին այլ հանգստավայրեր են առաջարկում` ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրանից դուրս։

Ամեն դեպքում, սևանցիները մտադիր չեն համակերպվել ստեղծված վիճակի հետ։ Վաղն առավոտյան, ժամը 10-ին նրանք դարձյալ բողոքի ակցիա են կազմակերպելու Երևան–Սևան մայրուղու նույն հատվածում և սպասելու են Երևանից կառավարության պատասխանատու անդամների ժամանմանը։

Լրահոս
0