00:21 22 հուլիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.48
  • GBP596.79
  • EUR535.52
  • RUB7.56
«Արմենիա տուրիստիչեսկայա»

Երևանում հայտարարեցին զբոսաշրջության ոլորտի լավագույնների անունները

© Sputnik / Asatur Yesayants
Զբոսաշրջություն
Ստանալ կարճ հղումը
166 0 0

Երևանում ընտրեցին զբոսաշրջության ոլորտի լավագույն ներկայացուցիչներին, որոնք ավանդ են ունեցել ոլորտի զարգացման մեջ:

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի — Sputnik. Այսօր Երևանում կայացավ «Արմենիա տուրիստիչեսկայա 2018» (Զբոսաշրջային Հայաստան) 5-րդ ամենամյա մրցանակաբաշխությունը, որի շրջանակում պարգևատրվեցին զբոսաշրջության ոլորտի լավագույն ներկայացուցիչները:

Ամսագրի վարկածով՝ Դիլիջանը դարձավ լավագույն հանգստավայրը, տարվա թանգարան ճանաչվեց Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը:

Տարվա զբոսաշրջային նախագիծ դարձավ YereWine Days-ը, իսկ էքստրեմալ զբոսաշրջության ոլորտում առանձնացավ Yell Extreme Park-ը:

Այլ անվանակարգերի լավագույններն են.

«Ժողովրդական ավանդույթների պահպանմանն ուղղված տարվա նախագիծ»՝ «Մարաշլյան» ֆոտոատելյե,

«Տարվա էքսկուրսավար»՝ Գայանե Ալեքսանյան,

«Տարվա էկոնախագիծ»՝ Nairian Cosmetics,

«Տարվա տրանսպորտային նախագիծ»՝ Sixt,

«Տարվա հանգստի տուն»՝ Ararat Resort Tsaghkadzor,

«Արտագնա զբոսաշրջության տարվա տուրօպերատոր»՝ Hyur Service,

«Հայաստանի տարվա ռեստորան»՝ «Շերեփ»,

«Արցախի տարվա ռեստորան»՝ Florence Garden,

«Տարվա զբոսաշրջային ստարթափ»՝ Sevan Startup Summit,

«Հայաստանի տարվա հյուրանոց»՝ Tufenkian Heritage Hotels,

«Արցախի տարվա հյուրանոց»՝ Vallex Garden Hotel։

Արարողությունը բացեց Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Հյուրերի շարքում էին ոչ միայն զբոսաշրջության ոլորտի աշխատողները, այլ նաև Հայաստանում դիվանագիտական առաքելությունների, միջազգային կազմակերպությունների, կառավարությունների, բիզնեսի ոլորտի, գիտական և մշակութային ոլորտների, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

V ежегодная церемония Армения туристическая – 2018
© Sputnik /
«Արմենիա տուրիստիչեսկայա 2018»

Միջոցառման նպատակն է Հայաստանում զարգացնել զբոսաշրջության ոլորտը, պարգևատրել ընկերություններին, որոնք քվեարկության արդյունքում լավագույնն են ճանաչվել, ինչպես նաև խրախուսել զբոսաշրջության ոլորտում առավել հաջող նախագծերի իրագործումը:

Այս տարվա մրցանակաբաշխությունը տարբերվում էր նախորդներից ամենից առաջ անվանակարգերի ընդլայնված ցուցակով: Հաղթողներին հանձնեցին դիպլոմներ և բրոնզե արձանիկներ:

Ըստ թեմայի

Այստեղ շունչդ կտրվում է․ թոփ 10 վայրեր Հայաստանում, որոնք ապշեցնում են զբոսաշրջիկներին
Հայաստանը ավելի հետաքրքիր է դարձել զբոսաշրջիկներին. այցելողների թիվն աճել է
Զբոսաշրջիկի նոթեր. զբոսավարները ձեզ ցույց չեն տա Ջերմուկի այս անկյունները
Արարատի գաղտնիքն ու կիսատ–պռատ զբոսավարները. ի՞նչ հարցեր է տալիս Հայաստան եկած զբոսաշրջիկը
Ի՞նչ անել, որ Սևանն իրական զբոսաշրջային կենտրոն դառնա. պատասխանը գիտի վարչապետը
Ի՞նչ է կատարվում հայկական զբոսաշրջության հետ «թավշյա հեղափոխությունից» հետո
թեգերը:
Հայաստան

Գլխավոր թեմաներ