00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Դրա վրա է պետք շեշտը դնել». փորձագետը գիտի` ինչը կզարմացնի Հայաստան եկող զբոսաշրջիկներին

© Photo : Vladimir YesayanТатевский монастырь
Татевский монастырь - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հոլանդացի մասնագետը պատմեց, թե ինչպես կարելի է հետաքրքրել արտասահմանցի զբոսաշրջիկներին և ավելացնել զբոսաշրջիկների հոսքը Հայաստան։

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայաստանի հնագույն մշակույթը, վաղեմի եկեղեցիները և, իհարկե, յուրօրինակ խոհանոցը, կարող են մեծ տպավորություն գործել նույնիսկ փորձառու եվրոպացի զբոսաշրջիկի վրա։

День независимости Армении (21 сентября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Այցելուներին Հայաստանը ձգում է. ո՞ր երկիրն է 1-ին տեղը զբաղեցրել այցելությունների քանակով

Դրանում համոզված է հոլանդական ավագ խորհրդատուների կազմակերպության (PUM) տարածաշրջանային ղեկավար Յան Դոեկսենը, որը  աշխատանքի հարուստ փորձ ունի այս ոլորտում։

Դոեկսենը Երևան է ժամանել` հայկական կողմի հետ կապեր հաստատելու համար։ Չորեքշաբթի նա մասնակցել է հայկական զբոսաշրջային օպերատորներին հավաստագրեր հանձնելու արարողությանը։ Դոեկսենի ընկերության հոլանդացի մասնագետները Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախաձեռնությամբ թրենինգներ են անցկացրել տեղի զբոսաշրջային օպերատորների համար։

«Ես Հայաստան եմ եկել արդեն 6–րդ անգամ։ Ամբողջ երկիրը չեմ տեսել, բայց հասցրել եմ այցելել որոշ վանքեր և եկեղեցիներ, որոնք ինձ շատ դուր են եկել։ Գիտեմ, որ դրանց թիվն անցնում է հարյուրից», – ասաց Դոեկսենը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։

Նրա կարծիքով` Հայաստանի յուրօրինակ ճարտարապետությունը մեծ հետաքրքրություն է առաջացնում զբոսաշրջիկների մոտ։ Դա այն կարևոր ասպեկտներից է, որը կարող է զբոսաշրջիկներ բերել երկիր, ուստի տեղի տուրօպերատորները պետք է պոտենցիալ հաճախորդների ուշադրությունը գրավեն երկրի հենց այդ առավելության վրա։ Դոեկսենը տպավորված է նաև ազգային խոհանոցով`  գինու տեսակներով, խորովածով և, իհարկե, լավաշով։

Севан, полотенце - Sputnik Արմենիա
Դինամիկան ոգեշնչում է․ ինչպես կփոխվի Հայաստանի «զբոսաշրջային դեմքը»

Երկրի դրական բնութագրերի հետ միասին Դոեկսենը նշեց նաև խնդրահարույց պահերը, որոնց վրա հայկական կողմը դեռ պետք է աշխատի։ Մասնավորապես, նա նշեց լեզվական բարդությունները, որոնց հետ բախվում են զբոսաշրջիկները Հայաստանում, ինչպես նաև սպասարկման մակարդակը, որը մշտապես պետք է բարձրացնել։

«Եթե Երևանը շատ հետաքրքիր քաղաք է և լավ կազմակերպված է զբոսաշրջության տեսանկյունից, ապա նրա սահմաններից դուրս իրավիճակն անմխիթար է։ Առաջին հերթին, խնդիրներ կան օտար լեզվի իմացության հետ, ինչը սահմանափակում է զբոսաշրջիկների և տեղի բնակչության, սպասարկող անձնակազմի միջև շփումը», – նշեց Դոեկսենը։

Յուրաքանչյուր արտասահմանցի, որը հյուրանոց է մտնում, հույս ունի լսել ողջույնի ջերմ խոսքեր իրեն հասկանալի և ծանոթ լեզվով։

Բացի այդ, նա նշեց մարզերի ռեստորաններում դիզայնի հետ կապված թերությունները, ինչը նույնպես ազդում է դրանց հաճախելիության վրա։

Зажжение огней главной елки страны на Площади Республики - Sputnik Արմենիա
Գրեթե Եվրոպայի պես. որքա՞ն կարժենա Ամանորի հանգիստը Հայաստանում

Դոեկսենի ընկերությունը հիմնվել է 40 տարի առաջ։ Այն աջակցում է փոքր և միջին ընկերություններին աշխարհի 32 երկրներում։ Աշխատանքի մեծ փորձ ունեցող փորձագետներն օգնում են մյուս պետությունների գործընկերներին զարգացնել զբոսաշրջությունը։

Իր հերթին Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ընդգծեց հոլանդացի գործընկերների փորձի կարևորություն հայ զբոսաշրջային օպերատորների համար։

«Նման թրեյնինգներ կանցկացվեն կանոնավոր կերպով։ Հաջորդն, օրինակ, տեղի կունենան արդեն 2019թ–ի հունվար–փետրվարին տուրօպերատորների համար, այնուհետև հյուրանոցային բիզնեսի ներկայացուցիչների և ռեստորատորների համար», – ասաց Ապրեսյանը։

 Նա ընդգծեց, որ Հայաստանը լուրջ քայլեր է ձեռնարկում զբոսաշրջության ոլորտում, որի արդյունքում ավելանում է օտարերկրացիների հոսքը հանրապետություն։ Փորձագետը նշեց, որ այդ միտումն անհրաժեշտ է պահպանել, ինչպես նաև աշխատել սպասարկման որակի վրա։

Հիշեցնենք, որ 2018թ–ի հունվար–սեպտեմբերին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը կազմել է 1 միլիոն 275 հազար մարդ, ինչը 8,8 տոկոսով ավելի է 2017թ–ի նույն շրջանի համեմատ։

Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը 75 հազարով շատ է մեկնողների թվից - Sputnik Արմենիա
Որքա՞ն զբոսաշրջիկ է այցելել Հայաստան 2018-ին

Դա պայմանավորված է Ռուսաստանից այցելուների քանակի աճով` ավելի քան 500 հազար, ինչը 17,3 տոկոսով ավելի է 2017թ–ի նույն ցուցանիշից։

Երկրորդ հորիզոնականում է Վրաստանը` ավելի քան 250 հազար այցելուներով։ Բայց այդ ցուցանիշը անցած տարվա 2017թ–ի համեմատ նվազել է 2,8 տոկոսով։ Առայժմ հայտնի չէ, թե ինչով է դա պայմանավորված, ֆեդերացիան ուսումնասիրում է այդ հարցը։

Այս տարի Հայաստանի նկատմամբ մեծ հետաքրքրություն են դրսևորել Գերմանիայի, Ֆրանսիայի, Լեհաստանի, Ուկրաինայի, Իտալիայի և ԱՄՆ–ի ճանապարհորդները։

 

Լրահոս
0