00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
17:47
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արարատից մինչև թռիչք անդունդի վրայով. 10 պատճառ թեկուզ մեկ անգամ Հայաստան այցելելու համար

© Sputnik / Asatur YesayantsЭребуни-Ереван 2799. Международный фестиваль воздухоплавания "Открой Армению с неба"
Эребуни-Ереван 2799. Международный фестиваль воздухоплавания Открой Армению с неба - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եթե ցանկանում եք անմոռանալի զգացողություններ ունենալ, արձակուրդն անցկացնել լեռներով շրջապատված երկրներում, որտեղ տարվա 300 օրն արևոտ է, ինչպես նաև լողալ աշխարհում երկրորդ բարձրլեռնային լճում, ապա դուք պետք է տոմս գնեք և գաք Հայաստան։

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Հայաստանը գերում է զբոսաշրջիկներին ոչ միայն մայրաքաղաքով, որը Հռոմից հին է։ Այն նաև բազմաթիվ սիրելի խմիչքների և խորտիկների հայրենիքն է՝ գինուց և գարեջրից մինչև տոլմա և ժինգյալով հաց։ Արևի, ծիրանի և կոնյակի երկիր կատարած ճանապարհորդությունն ուշագրավ և անմոռանալի կլինի յուրաքանչյուրի համար։

Sputnik Արմենիան ներկայացնում է 10 պատճառ կյանքում թեկուզ մեկ անգամ Հայաստանում լինելու համար։

Հայկական տոներ

Հայաստանն այն հազվագյուտ երկրներից է, որտեղ յուրաքանչյուր ամիսն ուղեկցվում է այս կամ այն տոնով։

Sputnik Արմենիայի օպերատորը հայտնվեց Վարդավառը տոնողների կենտրոնում ու մի լավ ջրվեց - Sputnik Արմենիա
Sputnik Արմենիայի թրջված օպերատորն ու «թաց» կադրերը. ուրախ տոն Երևանի կենտրոնում

Այստեղ Բարեկենդանը նշում են առանց նրբաբլիթների և տապին զովանում ամբողջ ազգով։  Ձուկը տապակում են և հավկիթը ներկում են ոչ բոլորի նման։ Սակայն ամենաուրախ տոները Տյառնընդառաջը և Վարդավառն են։ Եթե դուք սիրում եք ցատկել խարույկի վրայով, ապա կարող եք ժամանել Հայաստան Տրնդեզի (այդպես է ժողովուրդը կոչում Տյառնընդառաջը) ժամանակ, որը նման է Բարեկենդանին։ Այդ տոնը նույնպես նվիրված է գարնան գալստյանը, վերածննդին։

Հենց եկեղեցու բակում մեծ խարույկ են վառում, և նորապսակները կամ նշանվածները, ինչպես նաև բոլոր ցանկացողները ցատկում են դրա վրայով, որպեսզի քշեն չար ոգիներին և մաքրվեն։ Այնուհետև գալիս է Ծաղկազարդը։ Այդ օրը մարդիկ գնում է եկեղեցի՝ օծելու ուռենու ճյուղերը, երեխաների գլխին դնում են ուռենու ճյուղերից հյուսված պսակներ։ Հուլիսին սովորաբար նշում են Վարդավառը, այդ օրը մարդիկ ջրում են միմյանց, և դա նորմալ է ու շատ զվարճալի։

Հյուրընկալություն

Հայերը շատ հյուրընկալ են, ինչի մասին վկայում են ոչ միայն մեր երկիր այցելած զբոսաշրջիկները։ Եթե կարոտել եք երկար հավաքույթներին, ջերմ մթնոլորտում զրույցներին, ապա այդ դեպքում դուք պետք է ժամանեք Հայաստան։

Турист из России Марат с семьей - Sputnik Արմենիա
Google-ում որոնեցի, եկա. Հայաստան են գալիս ոչ միայն խորովածի, այլև զգացողությունների համար

Յուրաքանչյուր տանը, բակում, գյուղում պատրաստ են ձեզ սուրճ և արևահամ չրեր հյուրասիրել։

«Յուրաքանչյուր զբոսաշրջիկի համար կարևոր է, որ նրան հավուր պատշաճի դիմավորեն։ Ուստի այդ տեսանկյունից Հայաստանը հիանալի հնարավորություն է մարդկային ջերմությունը և իսկական հյուրընկալությունը զգալու համար», -Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։

Նա կարծում է, որ այդ առումով Հայաստանը բացառիկ է։ Քիչ վայրերում կարելի է հանդիպել զբոսաշրջիկների նկատմամբ նման վերաբերմունքի։

Խոհանոց

Էլ ի՞նչ հյուրընկալություն առանց ճաշկերույթի։

Фестиваль еды Yerevan Food Fest прошел на площади Республики (10 июня 2018). Ереван - Sputnik Արմենիա
«Հոմով-հոտով Երևան»․ «ուտելու» ֆոտոշարք

Այսօրվա դրությամբ խոհարարության ոլորտի փորձագետները վերականգնել են ավելի քան 1000 աուտենտիկ ճաշատեսակ՝ պահքի կերակրատեսակներից մինչև սովորական։ Հայկական խոհանոցի գլխավոր առավելությունն այն է, որ ավանդական ճաշատեսակներից յուրաքանչյուրը նպաստում է առողջ կենսակերպին և օգնում մարսողությանը։

Հետաքրքիր է, որ, չնայած հին խոհանոցին, տեղի խոհարարներն առաջարկում են տարբեր ճաշատեսակներ, ավանդականների ժամանակակից մշակումներ, ինչպես նաև արտասահմանյան համեղ ուտելիքներ։ Ուստի այստեղ կարելի է գտնել թե՛ ֆրանսիական նախաճաշ, թե՛ իտալական սպագետի, թե՛ ձկնապուր, թե՛ բուրավետ պիցա, թե՛ ճապոնական խորտիկներ։

Սակայն եթե ցանկանում եք համտեսել իսկական տոլմա և անուշաբույր լավաշ կամ ժինգյալով հաց, ապա անպայման պետք է այցելեք Հայաստան։

Գինի

Հայաստան պետք է գալ՝ գինեգործության օրրանը բացահայտելու համար։

Աշտարակում անցկացվեց գինու առաջին փառատոնը - Sputnik Արմենիա
Աշտարակում անցկացվեց գինու առաջին փառատոնը. լուսանկարներ

Աշխարհի պատկերացումները գինու և գինեգործության մասին փոխեցին 2007թ-ին Արենիում անցկացվող պեղումները։ Պեղումների ժամանակ Արենի գյուղի հարակից քարանձավային համալիրում գտան մի քանի մշակութային շերտեր, որոնցից ամենահինը թվագրվում է մ.թ.ա. 4-5-րդ դարերին։ Այդ գտածոն թույլ է տալիս խոսել այն մասին, որ հենց Հայաստանը կարելի է համարել գինեգործության օրրան։

Գտել են խաղողի կորիզներով և ողկույզների մնացորդներով կարասներ, ինչը վկայում է այդ շրջանում գինու արտադրության հնագույն համալիրի առկայության մասին, որն ավելի քան 6100 տարեկան է։ Հայտնաբերվել է նաև հնձան, որի շուրջ գտել են հիանալի պահպանված խաղողի կորիզներ,  ինչպես նաև սափորներ, որոնց մեջ գինի է պահվել։

«Հայաստանն առնվազն տարածաշրջանում հայտնի է ոչ միայն որպես գինու, այլ նաև կոնյակի երկիր։ Մեր երկիրն իր դռները բացում է նաև բրենդիի սիրահարների համար», - ասաց Ապրեսյանը։

Տեսարժան վայրեր

Հայաստանը գերում է ոչ միայն իր հնագույն պատմությամբ, այլ նաև գեղատեսիլ լանդշաֆտով և զարմանալի շինություններով։

Բեյսջամփերների խելահեղ թռիչքները` «ՏաԹևերի» խցիկից - Sputnik Արմենիա
Բեյսջամփերների խելահեղ թռիչքները` «ՏաԹևերի» խցիկից

Այստեղ կարելի է նստել աշխարհի ամենաերկար ճոպանուղին, տեսնել Լոնգինի գեղարդը։ Ի դեպ, Սուրբ գեղարդը 1-ին դարում Հայաստան է բերել Քրիստոսի 12 աշակերտներից մեկը՝  Թադևոս առաքյալը։

Դուք կարող եք մոմ վառել ժայռափոր տաճարում, ծանոթանալ մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրի և աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի պատմական հայրենիքին։ Լողալ աշխարհի ամենաբարձրադիր և քաղցրահամ լճերից մեկում՝ Սևանում, ինչպես նաև տեսնել Քարահունջ հնագույն աստղադիտարանը, որը հիշեցնում է հայտնի Սթոունհենջը։

Ուխտագնացություն առաջին քրիստոնյա երկիր

Երուսաղեմի հետ միասին հավատացյալ քրիստոնյաների համար պատիվ է այցելել Հայաստան, ուխտագնացություն կատարել երկիր, որը առաջինն է ընդունել քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն։

Рождественский сочельник в церкви Святой Гаяне (5 января 2019). Эчмиадзин - Sputnik Արմենիա
Հայ առաքելական եկեղեցիներում մատուցվեց Սուրբծննդյան ճրագալույցի պատարագ. լուսանկարներ

Դուք կարող եք ուխտագնացություն կատարել առաքելական եկեղեցու Զատկի ժամանակ։ Գլխավոր հոգևոր կենտրոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն է։ Եկեղեցին գտնվում է Երևանից 20 կիլոմետր հեռավորության վրա՝ Վաղարշապատ քաղաքում։ Էջմիածնի Մայր տաճարը Հայաստանի հնագույն եկեղեցին է։ Հավատալիքի համաձայն, դրա կառուցման վայրը Սուրբ Գրիգոր Լուսավորչին ասել է երկնքից իջած Միածինը։ Պատմական աղբյուրների համաձայն, եկեղեցին կառուցվել է թագավորական պալատի մոտ։

Արարատ

Արժե գալ Հայաստան՝ լեգենդար աստվածաշնչյան Արարատ լեռը տեսնելու համար, որը հիասքանչ է տարվա ցանկացած եղանակին։ Հայկական բարձրավանդակի ամենաբարձր կետը՝ Մեծ Արարատը (5165մ) այժմ գտնվում է Թուրքիայի տարածքում։

Сбор абрикосов в селе Айгезард, Араратская область - Sputnik Արմենիա
Ամենահայկական մրգի բերքահավաք Արարատի մարզում. ֆոտոշարք

«Լեգենդի համաձայն, Համաշխարհային ջրհեղեղից հետո հենց Արարատի վրա է իջել Նոյյան տապանը։ Լեռան աշխարհագրական տարիքը մոտ 3,5 միլիոն տարեկան է։ Նրա կողքին է գտնվում Փոքր Արարատը (3925մ)։ Այն 150 հազար տարեկան է», - ասաց Ապրեսյանը։

Արագած և Արարատ լեռները հանգած հրաբուխներ են, ընդ որում Արագածի հիմքերը (8 հազար քառակուսի կմ) ավելի մեծ են Արարատի հիմքերի մակերեսից։

Արարատը թեև գտնվում է ժամանակակից Հայաստանի սահմաններից դուրս, սակայն հայերի համար այն սրբազան լեռ է։ Այդ լեռների յուրահատուկ տեսարանը կարելի է տեսնել միայն Հայաստանից։

Էքստրիմ

Ապրեսյանն ընդգծում է, որ Հայաստանում յուրաքանչյուրը կարող է իր համար զբաղմունք գտնել՝ չափավոր հանգստից մինչև էքստրիմ։ Եթե սիրում եք ճախրել երկրի վրա, ցատկել կամրջից, լողալ լեռնային գետերում, քայլել անդունդի եզրով, ապա բարի գալուստ Հայաստան։

В Армении запущен новый для Армении туристический проект для экстремалов – рафтинг - Sputnik Արմենիա
Արագություն, վտանգ ու ադրենալին. էքստրեմալ սպորտաձևն արդեն Հայաստանում է

Այստեղ կարելի է օդապարիկով «լողալ» երկնքում, նույնիսկ ձմռանն ուտել ելակ՝ մի գավաթ շամպայնով և քաղցրավենիքով, ձեռքի և սրտի ռոմանտիկ առաջարկություն անել սիրելիին։ Ադրենալինի սիրահարները կարող է ցատկել կամրջից կամ ճախրել կիրճի վրայով զիփլայնով։

Եթե դա ձեզ համար սովորական է, կարող եք կազմակերպել լեռնային գետերով սպորտային նավարկություն։ Ի դեպ, դա էքստրեմալների ամենավտանգավոր զբաղմունքներից է, սակայն զգացողություններն անկրկնելի են։

Հայաստանում անցկացվում են նաև պարապլաներիզմի միջազգային մրցումներ, որոնց ներկա գտնվելը մեծ հաճույք կպատճառի։

Փառատոներ

Հայաստանը փառատոների երկիր է, այստեղ կարելի է ժամանել հանգստյան օրերին և մասնակցել թեյի ու սուրճի կամ ավանդական գաթա թխելու փառատոններին, ինչպես նաև տեսնել, թե ինչպես են մրցում խոհարարները տոլմայի փառատոնի ժամանակ։

Полет воздушного шара - Sputnik Արմենիա
Օդապարիկով դեպի երկինք. Հայաստանի գեղեցկությունը թռչնի բարձրությունից

«Երկրում կլոր տարին անցկացվում են տարբեր փառատոներ։ Դրանց շնորհիվ ցանկացողները կարող են ճանաչել ազգային մշակույթը և հայ ժողովրդի սովորույթները», - ասաց Ապրեսյանը։

Մեր երկրում տեղի են ունենում նաև գինու, ձմերուկի, խորովածի, ղափամայի, գարեջրի, գինու և տարազի փառատոներ։

«Թավշյա հեղափոխություն»

Եվ վերջում. Հայաստանը սակավաթիվ երկրներից է, որտեղ նույնիսկ իշխանափոխությունն է խաղաղ և անարյուն լինում։ 2018թ-ի ապրիլ-մայիսին տեղի ունեցած իրադարձությունները կոչվեցին «թավշյա հեղափոխություն», և դրա շնորհիվ Հայաստանը ճանաչվեց տարվա երկիր։ Հայաստան այցելելու դեպքում մեծ է նաև երկրի վարչապետի հետ սելֆի անելու հնարավորությունը։

Լրահոս
0