00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հինգ ճաշատեսակ, որոնք Հայաստանում զարմացնում են զբոսաշրջիկներին

© Sputnik / Aram NersesyanХорву
Хорву - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայկական ավանդական ճաշատեսակները հետաքրքիր են և բազմազան ոչ միայն բաղադրիչների կազմով, այլ նաև պատրաստման տեխնիկայով։ Զբոսաշրջիկները հատկապես հիացած են որոշ խոհարարական գլուխգործոցներով։

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Հայկական խոհանոցը յուրահատուկ է, այն առաջարկում է ավելի քան հազար աուտենտիկ բաղադրատոմսեր՝ նախատեսված տարվա բոլոր եղանակների համար։

Пагода во Вьетнаме - Sputnik Արմենիա
Ի՞նչ ուտել, բացի մողեսներից և միջատներից․ խորհուրդներ Վիետնամ այցելողների համար

Դրանցից յուրաքանչյուրը յուրահատուկ է ինչպես բաղադրիչների համադրությամբ, այնպես էլ անվանումներով։

Այդ ախորժալի ճաշատեսակների ահռելի ցուցակից Sputnik Արմենիան ընտրել է հինգ ամենահայտնի բաղադրատոմսերը։ Yeremyan Projects-ի շեֆ խոհարար Զորիկ Իսպիրյանի խոսքով՝ այդ ճաշատեսակները յուրահատուկ են, նրանք միշտ հետաքրքրում են զբոսաշրջիկներին իրենց անսովոր անվանումներով, ինչպես նաև բաղադրիչների պարզ, բայց անսովոր համադրությամբ։

Ոչխարի ստամոքս

Զբոսաշրջիկների մոտ իսկական գաստրոնոմիական շոկ է առաջացնում «ոչխարի ստամոքս» ճաշատեսակի անվանումը։ Իսպիրյանի խոսքով՝ առաջին ասոցիացիաները միանգամից հօդս են ցնդում, երբ նրան համտեսում են ճաշատեսակը։

© Photo : provided by Yeremyan Projects«Ոչխարի ստամոքս» կերակրատեսակը
Հինգ ճաշատեսակ, որոնք Հայաստանում զարմացնում են զբոսաշրջիկներին - Sputnik Արմենիա
«Ոչխարի ստամոքս» կերակրատեսակը

Այն պատրաստում են հետևյալ կերպ․ ոչխարի ստամոքսը, որն ըստ էության իրենից ներկայացնում է շատ օգտակար և ցածր կալորիականություն ունեցող բաղադրիչ, մաքրվում է, լցոնվում ոչխարի մանր կտրատած մսով, դմակով, թոքերով։ Խառնուրդը համեմում են հոտավետ համեմունքներով։

«Կերակրատեսակը ոչ միայն սննդարար է, այլ նաև օգտակար և դյուրամարս։ Ի դեպ, հնում մեր նախկիները հիմնականում օգտագործել են ոչխարի միս։ Որոշ աղբյուրների համաձայն, նորածինների շրթունքին քսել են ոչխարի մսով հարիսա՝ ի նշան հաղորդության», - ասաց Իսպիրյանը։

Ոչխարի վիզ

«Ոչխարի վիզ» ավանդական հայկական ճաշատեսակը նույնպիսի ազդեցություն է ունենում բոլորի վրա, ով կարդում է անվանումը։ Սակայն այն պակաս համեղ և ախորժալի չէ։ Այն պատրաստելու համար օգտագործում են ոչխարի դմակ, կարտոֆիլ, բանջարեղեն և համեմունքներ։

© Photo : provided by Yeremyan Projects«Ոչխարի վիզ» կերակրատեսակը
Հինգ ճաշատեսակ, որոնք Հայաստանում զարմացնում են զբոսաշրջիկներին - Sputnik Արմենիա
«Ոչխարի վիզ» կերակրատեսակը

«Ընդհանրապես հնում ոչխարի մսով պատրաստված ճաշատեսակները շատ տարածված են եղել։ Մենք վերցնում ենք հին բաղադրատոմսերը, փոփոխում և հարմարեցնում ժամանակակից իրողություններին», - ասաց Իսպիրյանը։

Նա նշեց, որ ոչխարի վիզը տարածված է ինչպես տեղի բնակչության, այնպես էլ զբոսաշրջիկների շարքում։

Խորվու

«Խորվու» հայկական ավանդական ճաշատեսակը սիրում են ոչ միայն Հայաստանի բնակիչները և սփյուռքահայերը, այլ նաև օտարերկրացիները։ Զբոսաշրջիկները հատուկ ժամանում են մեր երկիր, որպեսզի փորձեն գառան նուրբ միսը՝ պատրաստված թոնիրում։

«Գառան միսը համարվում է ամենամաքուր մսերից մեկը, քանի որ կենդանին սնվում է բացառապես խոտով։ Այն նաև հեշտ է մարսվում», - ասաց Իսպիրյանը։

«Խորվու» պատրաստելու համար օգտագործում է միայն չորս բաղադրիչ՝ միս, աղ, պղպեղ, մածուն։

Սա տիպիկ արական ուտելիք է, հնում այն պատրաստել են մեծահասակ, փորձառու տղամարդիկ։ Ոչխարի միսը մաքրել են կաշվից, համեմել և ամբողջ գիշեր կախել թոնիրում։ Թոնրի հատակին դրել են ձավարով կամ հաճարով փլավ։ Թոնիրը ծածկել են կաշվով, որպեսզի ներսի ծուխը յուրահատուկ համ և բույր հաղորդի մսին։

Խոզի միս հայկական ձևով

Եվս մի հայտնի կերակրատեսակ, որի անվանումը մի քիչ զարմացնում է հաստատությունների այցելուներին, «Խոզի միսն է հայկական ձևով»։

© Photo : provided by Yeremyan ProjectsԽոզի միս հայկական ձևով
Հինգ ճաշատեսակ, որոնք Հայաստանում զարմացնում են զբոսաշրջիկներին - Sputnik Արմենիա
Խոզի միս հայկական ձևով

Այն պատրաստելու համար օգտագործում են խոզի կողամիս։ Միսը համեմում են, մարինացնում սոխով և կանաչիով։ Իսպիրյանի խոսքով՝ այդ ճաշատեսակը հնում միշտ սեղանի շուրջ է հավաքել ամբողջ ընտանիքին։ Հատուկ ավանդույթ է ունեցել ծանր աշխատանքային օրվանից հետո պատրաստել մսային ուտելիք և հրավիրել հարազատներին, բոլորին հավաքել մի սեղանի շուրջ։

Հորթի կողեր

Այդ ճաշատեսակի յուրահատկությունն այն է, որ այն մատուցվում է կանաչիով հատուկ սոուսով։ Իսպիրյանն ընդգծում է, որ միսը եփում են ջեռոցում կամ տապակում կամ խաշում։ Հայաստանում առավել տարածված է ջեռոցում եփած տարբերակը։

© Photo : provided by Yeremyan ProjectsՀորթի կողեր
Հինգ ճաշատեսակ, որոնք Հայաստանում զարմացնում են զբոսաշրջիկներին - Sputnik Արմենիա
Հորթի կողեր

«Զգալի դեր է խաղում կանաչու հետ մսի համադրությունը։ Դա ճաշատեսակներն ավելի օգտակար, համեղ և դյուրամարս է դարձնում», - ասում է Իսպիրյանը։

Ի դեպ, Հայաստանում հնում կանաչին և խոտերը օգտագործվել են նաև բժշկության մեջ․ դրանց օգնությամբ մշակել են վերքերը, բուժել հիվանդություններից, պայքարել ծերության դեմ։

Լրահոս
0