18:42 24 հունիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.81
  • GBP609.64
  • EUR544.32
  • RUB7.60
Ֆլեշ-մոբ. Գյումրիում երեխաները Ֆրանկոֆոն երկրների նկարներով բաճկոններ հագած շրջել են քաղաքում և տեղեկատվական թերթիկներ բաժանել

Ֆլեշմոբ Գյումրիում. երթի մասնակիցները Ֆրանկոֆոն երկրների նկարներով բաճկոններ էին հագել

© Sputnik / Armenuhi Mkhoyan
Զբոսաշրջություն
Ստանալ կարճ հղումը
290 0 0

Նախաձեռնության մասնակիցներին լուսանկարելու կամ ուղիղ եթերներ մտնելու հնարավորությունը բաց չէին թողնում ինչպես տեղացիներն, այնպես էլ զբոսաշրջիկները:

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Մի խումբ դպրոցականներ և ուսանողներ այսօր՝ մայիսի 3-ին, քայլերթի էին դուրս եկել Գյումրիում: Չնայած անձրևոտ եղանակին՝ նրանք ֆրանկոֆոն երկրների պատմամշակութային կառույցները պատկերած բաճկոններով շրջում էին քաղաքի կենտրոնական փողոցներով` Թատերական հրապարակից մինչև Վարդանանց, և անցորդներին տեղեկատվական թերթիկներ էին բաժանում Հայաստանի պատմամշակութային կառույցների վերաբերյալ:

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությունը համախմբել էր ինչպես ծառայության աշխատակիցներին, այնպես էլ կամավորներին ու աշակերտներին:

ՊՈԱԿ-ի մարզային կառույցի ղեկավար Վալերի Նազարեթյանի խոսքով` միջոցառման նպատակը գյումրեցիներին ֆրանկոֆոն երկրների մշակույթին ծանոթացնելն է:

«Այս ընթացքում երեխաները ոչ միայն անցորդներին են ներկայացնում ֆրանկոֆոն երկրների հայտնի ճարտարապետական կառույցները, այլ նաև իրենք են ծանոթանում դրանց: Եթե ցանկացած հուշարձան հանրահռչակվի, ապա բոլորը կսկսեն հետաքրքրվել, ու հնարավոր է նաև դրանով լուծել շատ հուշարձանների վերականգնման խնդիրը», - նշեց Վալերի Նազարեթյանը:

15-летнаяя Айкуш Акопян во время шествия в жилетах с изображениями достопримечательностей стран-участниц Франкофонии (3 мая 2019). Гюмри
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Հայկուշ Հակոբյանը՝ Ֆրանկոֆոն երկրների տեսարժան վայրերի հանրառչակման երթի ընթացքում

Հայկուշ Հակոբյանը 15 տարեկան է, սովորում է Գյումրու թիվ 29 դպրոցում: Անկեղծանում է՝ առաջին անգամ է մասնակցում նմանատիպ ֆլեշմոբի: «Նախ մենք ենք ծանոթանում ֆրանկոֆոն երկրների պատմամշակութային կառույցներին, ապա դրանց մասին ներկայացնում եք անցորդներին: Շատ հետաքրքիր է՝ հատկապես նվագախմբի ուղեկցությամբ»,-անկեղծացավ Հայկուշը:

  • Գյումրիում ուսանողներն ու դպրոցականները, Ֆրանկոֆոն երկրների նկարներով բաճկոններ հագած, շրջել են քաղաքում և տեղեկատվական թերթիկներ բաժանել
    Գյումրիում ուսանողներն ու դպրոցականները, Ֆրանկոֆոն երկրների նկարներով բաճկոններ հագած, շրջել են քաղաքում և տեղեկատվական թերթիկներ բաժանել

1 / 4
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Գյումրիում ուսանողներն ու դպրոցականները, Ֆրանկոֆոն երկրների նկարներով բաճկոններ հագած, շրջել են քաղաքում և տեղեկատվական թերթիկներ բաժանել

Ի դեպ, նախաձեռնության մասնակիցներին լուսանկարելու կամ ուղիղ եթերներ մտնելու հնարավորությունը բաց չէին թողնում ինչպես տեղացիները, այնպես էլ զբոսաշրջիկները:

Արդեն երկրորդ անգամ Հայաստան այցելած Շվեյցարիայի քաղաքացի Յոհանա Հունդերթը, որը ֆլեշմոբի մասնակիցների մեջ նախ գտավ իր երկրի պատմական հուշարձանի նկարով մասնակցին, Sputnik Արմենիայի թղթակցին վստահեցրեց՝ նման ակցիայի առաջին անգամ է հանդիպում, բայց շատ հետաքրքիր է:

Ըստ զբոսաշրջիկի՝ այս ակցիան կարևոր է նաև նրանով, որ այս կառույցները ոչ միայն տվյալ երկրների հարստություններն են, այլ համամարդկային են:

Ըստ թեմայի

Ռոմանտիկ է, բայց Դոն Կիխոտը չէ. ինչը ստիպեց հայ գործարարին Ժնևը փոխարինել Գյումրիով
Դահլիճի ծանրաձողերով պարապել է նաև Յուրի Վարդանյանը.Շիրակի հաղթանակած մարզիկների խնդիրները
Գյումրիում ռուսական միջոցներով կվերանորոգեն փոստի պատմական շենքը
Խոհանո՞ց, թե՞ քաղաքականություն. ինչու են գյումրեցի կանայք խուսափում քաղաքականությունից
Կանաչ սահման` 95 ամյակին. Գյումրիում զինվորներն ու հրամանատարները տոնական ծառատունկի էին
թեգերը:
Հայաստան, Գյումրի

Գլխավոր թեմաներ