00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանյան կոլորիտ և հատուկ վերաբերմունք Թբիլիսիին. ինչպես կարելի է գրավել զբոսաշրջիկներին

© Sputnik / Asatur YesayantsВ Ереване празднуют Цахказард
В Ереване празднуют Цахказард  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փորձագետները խոսել են զբոսաշրջիկների համար Հայաստանն ու Վրաստանը գրավիչ դարձնելու գործոնների մասին։ Նրանք նաև ներկայացրել են հեռանկարային տուրերը, որոնք կարող են հետաքրքրել երկու երկրի քաղաքացիներին։

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. Վրաստանցի զբոսաշրջիկներին Հայաստանը գրավում է մատչելի գներով, համեղ ուտելիքով և Երևանի կոլորիտով։ Այս մասին այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած Երևանի–Թբիլիսի տեսակապի ժամանակ ասաց Վրաստանի զբոսավարների միության անդամ, Զբոսավարների Միությունների Համաշխարհային Ֆեդերացիայի անդամ Եկատերինա Լոմիձեն։

«Վրացիների համար Հայաստանում հետաքրքիր կլինի համեմատել երկու մշակույթները, մենք պատմական ընդհանրություններ շատ ունենք, նման է նաև մեր երկրների լանդշաֆտը», – ասաց Լոմիձեն։

Նա կատակով նշեց, որ հայերին ու վրացիներին միավորում է ոչ միայն պատմությունը, այլև առաջինը լինելու հավերժական վեճերը, օրինակ` այն մասին, թե ով է առաջինը սկսել գինի արտադրել։ Նա նաև նշեց, որ միշտ հետաքրքիր է շփվել հայ զբոսաշրջիկների հետ, նրանք զուգահեռներ են անցկացնում Երևանի ու Թբիլիսիի միջև։

«Նորարարական տեխնոլոգիաները տուրիստական ոլորտում» համաժողովը - Sputnik Արմենիա
Հայաստանը ճիշտ «փաթեթավորելու» համար հավաքվել են ՏՏ ու զբոսաշրջության ոլորտի մասնագետները

Զբոսաշրջության հարցերի փորձագետ, Վրաստանի համալսարանի պրոֆեսոր Նիկո Կվարցխելիան ընդգծեց, որ վրացի զբոսաշրջիկներին հետաքրքրում են հանգստյան օրերի համար նախատեսված երկօրյա ուղևորությունները, հատկապես հիմա` Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններից հետո։

«Հայկական հյուրընկալությունը նույնպես կարևոր գործոն է։ Վրացի զբոսաշրջիկը Հայաստանում մշակութային շոկի չի ենթարկվի։ Ես հազվադեպ եմ հանդիպել Երևանի պես կոլորիտային կենտրոն ունեցող քաղաքների», – ասաց Կվարցխելիան։

Զբոսաշրջության հարցերի փորձագետ, գիտությունների թեկնածու, «First Travel» զբոսաշրջային ընկերության տնօրեն Կարեն Անդրեասյանն իր հերթին հաստատեց, որ վրացիները հավանում են հայկական խոհանոցը, այդ պատճառով խոհարարական տուրերը կհետաքրքրեն նրանց։

Ինչ վերաբերում է Հայաստանի քաղաքացիներին, ապա Վրաստանում նրանց նախևառաջ գրավում է Սև ծովի ափը, ծովային առողջարանները Սարփիից մինչև Քոբուլեթի, նաև Թբիլիսին, որին հայերն առանձնահատուկ ձևով են վերաբերվում։

Мехак Апресян во время видеомоста Ереван-Тбилиси по теме армяно-грузинского кулинарного фестиваля (14 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Ապրեսյան․ «Այս ամառ զբոսաշրջիկների թիվը կաճի մոտ 10 տոկոսով»

«Վրաստանի ծովափը հայերի համար ամենամոտն է,այդ պատճառով էլ այդպիսի պահանջարկ է վայլում», – ասաց Անդրեասյանը։

Նա նշեց, որ վրացական առողջարանները պահանջարկ են ունեցել նաև նախքան համապատասխան ենթակառուցվածքների հայտնվելը։

Ինչ վերաբերում է Թբիլիսիին, այնտեղ հայկական մեծ համայնք կա, ու ժամանակին այդ համայնքի ներկայացուցիչները բազմաթիվ անգամ նստել են Թբիլիսիի քաղաքապետի աթոռին։ Անդրեասյանն ավելացրեց նաև, որ հայերը սիրում են վրացական խոհանոցը, խնջույքներն ու ազգային մշակույթը։

Անդրեասյանը նշեց, որ վերջին տարիներին զարգանում են տարածաշրջանային տուրերն ու արտասահմանցիներին գրավում է Ադրբեջան–Վրաստան–Հայաստան ուղղությունը։ Միաժամանակ հայկական ու ադրբեջանական տուրօպերատորների միջնորդները վրացական տուրօպերատորներն են։

Հիշեցնենք` Հայաստան են այցելում հիմնականում Ռուսաստանի, Վրաստանի, Իրանի, ԱՄՆ–ի և Ուկրաինայի զբոսաշրջիկները։

Լրահոս
0