19:27 17 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.10
  • GBP590.36
  • EUR524.47
  • RUB7.42
Գնացք

Հաճելի հանգիստ. Սևանա լիճ կարելի է հասնել նաև հարմարավետ էլեկտրագնացքով

© Sputnik / Виталий Аньков
Զբոսաշրջություն
Ստանալ կարճ հղումը
70410

Նման սեզոնային էլեկտրագնացք նշանակում է ամեն ամառ հանգստի համար առավել հարմարավետ պայմաններ ստեղծում և դեպի Սևանա լիճ տանող ավտոճանապարհների թեթևացում։

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի — Sputnik. Սևանա լճում հանգիստ նախընտրողների համար «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը գործարկում է Ալմաստ (Երևան) - Շորժա էլեկտրագնացքը: Մերձքաղաքային սեզոնային էլեկտրագնացքը գործելու է հունիսի 14-ից՝ ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին:

Այս մասին տեղեկացնում են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի մամուլի ծառայությունից։

Տեղեկացվում է, որ գնացքը Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում գտնվող «Ալմաստ» գործարանին կից համանուն կառամատույցից մեկնում է ժամը 08:30՝ Սևանի կայարան ժամանելով 10:28, իսկ Շորժա՝ 11:28-ին:

Հակառակ ուղղությամբ էլեկտրագնացքը Շորժայի կայարանից մեկնում է 17:00-ին, Սևանից՝ 18:00՝ Երևան վերադառնալով ժամը 20:00-ին:

Տոմսի գինը մեկ ուղղությամբ կազմում է՝ 600 դրամ մինչև Սևանի կայարան և 1 000 դրամ մինչև Շորժա:

Նման սեզոնային էլեկտրագնացք նշանակում է ամեն ամառ հանգստի համար առավել հարմարավետ պայմաններ ստեղծում և դեպի Սևանա լիճ տանող ավտոճանապարհների թեթևացում։

Ըստ թեմայի

Հայաստանի երկաթուղին կառավարում է ՀԿԵ–ն, չենք քննարկում այն փոխելու հարցը. Փաշինյան
Ավտոմեքենան գծերը հատել է չթույլատրված վայրում. վթարի մասին ՀԿԵ–ի պարզաբանումը. լուսանկար
«Գազպրոմի» և ՀԿԵ–ի աշխատակիցներին ցույց կտան, ինչպես հանգստանալ Հայաստանում
թեգերը:
Հարավկովկասյան երկաթուղի (ՀԿԵ), Գնացք, Սևան, Հայաստան

Գլխավոր թեմաներ