09:36 21 հուլիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.48
  • GBP596.79
  • EUR535.52
  • RUB7.56
Զբոսաշրջիկներ Հանրապետության հրապարակում

Ռուսաստանցիները կգնահատեն դա. ինչպե՞ս կտրուկ ավելացնել զբոսաշրջիկների հոսքը Հայաստան

© Sputnik / Asatur Yesayants
Զբոսաշրջություն
Ստանալ կարճ հղումը
125 0 0

Փորձագետները պատմեցին Հայաստանի զբոսաշրջային ոլորտում դրական միտումների մասին, ինչպես նաև բացատրեցին` ինչպես կարելի է ավելի լուրջ հաջողության հասնել այդ ուղղությամբ։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Հնագույն պատմություն, բազմաթիվ տեսարժան վայրեր և հյուրընկալություն. ահա թե ինչն է գրավում ռուսաստանցի զբոսաշրջիկներին Հայաստանում։ Բայց ոլորտում կարելի է հասնել ավելի բարձր արդյունքների։

Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում նման կարծիք հայտնեց Ռուսաստանի տուրիզմի միջազգային ակադեմիայի (ՌՏՄԱ) ռեկտոր, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Եվգենի Տրոֆիմովը։

Այս օրերին Երևանում գտնվում Տրոֆիմովը մասնակցել է Ռուսաստանի տուրիզմի միջազգային ակադեմիայի (ՌՏՄԱ) 50–ամյակի միջոցառմանը` կազմակերպված ակադեմիայի միակ արտասահմանյան մասնաճյուղում` Տուրիզմի հայկական ինստիտուտում։

Զբոսաշրջիկներ ներգրավելու մեջ ոչ պակաս կարևոր դեր է խաղում այնպիսի գործոն, ինչպիսին է Հայաստանի և Ռուսաստանի միջև բազմադարյա բարեկամական հարաբերությունը։ Տրոֆիմովը նշեց, որ ռուսաստանցիները նաև բարձր են գնահատում հարուստ հայկական մշակույթը։

  • Ռուսաստանի տուրիզմի միջազգային ակադեմիայի 50 ամյակը. 20 հունիսի 2019 թ., Երևան
    Ռուսաստանի տուրիզմի միջազգային ակադեմիայի 50 ամյակը. 20 հունիսի 2019 թ., Երևան
    © Sputnik / Asatur Yesayants
  • Ռուսաստանի տուրիզմի միջազգային ակադեմիայի 50 ամյակը. 20 հունիսի 2019 թ., Երևան
    Ռուսաստանի տուրիզմի միջազգային ակադեմիայի 50 ամյակը. 20 հունիսի 2019 թ., Երևան
    © Sputnik / Asatur Yesayants
  • Ռուսաստանի տուրիզմի միջազգային ակադեմիայի 50 ամյակը. 20 հունիսի 2019 թ., Երևան
    Ռուսաստանի տուրիզմի միջազգային ակադեմիայի 50 ամյակը. 20 հունիսի 2019 թ., Երևան
    © Sputnik / Asatur Yesayants
  • Ռուսաստանի տուրիզմի միջազգային ակադեմիայի 50 ամյակը. 20 հունիսի 2019 թ., Երևան
    Ռուսաստանի տուրիզմի միջազգային ակադեմիայի 50 ամյակը. 20 հունիսի 2019 թ., Երևան
    © Sputnik / Asatur Yesayants
1 / 4
© Sputnik / Asatur Yesayants
Ռուսաստանի տուրիզմի միջազգային ակադեմիայի 50 ամյակը. 20 հունիսի 2019 թ., Երևան

Պրոֆեսորի խոսքով` թեև Ռուսաստանից Հայաստան մեկնողները բավական շատ են` տարեկան ավելի քան 600 հազար, սակայն այդ ցուցանիշը կարող է երեք անգամ բարձր լինել։ Դրա համար զբոսաշրջային ընկերությունները պետք է քննարկեն նոր ծառայությունների, դրանց որակի և արժեքի հետ կապված  հարցերը։

Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը համակարծիք է ռուս գործընկերոջ հետ։

Բացի այդ, նա վստահ է, որ արդեն թվարկված առավելություններից բացի հանրապետությունը հետաքրքրում է շատ այցելուների նաև գիտական տեսանկյունից։

«Առանց գիտության չի կարող զարգանալ ոչ մի ոլորտ։ Մենք կարող ենք աշխարհին ներկայացնել մեր բազմաթիվ գիտական ձեռքբերումները», – կարծում է Մինասյանը։

Ռեկտորի կարծիքով` միայն գովազդով անհնար է հասնել զբոսաշրջիկների զգալի հոսքի։

Ректор Армянского Института Туризма Роберт Минасян на 50-летии основания Российской Междунанодной Академии Туризма (20 июня 2019). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը

«Մենք` որպես գիտակրթական կազմակերպություն, երեք տարի շարունակ պատրաստել ենք «Ռուսական հետք» գիտազբոսաշրջային գիտարշավ։ Մենք նոր զբոսաշրջային պրոդուկտ ենք ստեղծել ակադեմիայի հետ հենց ռուսական շուկայի համար», – ասաց Մինասյանը։

Նա վստահ է, որ հաջողության կարելի է հասնել` աշխատելով և ստեղծելով զբոսաշրջային պրոդուկտներ` կողմնորոշված դեպի կոնկրետ շուկան, հաճախորդների կոնկրետ կատեգորիա, այլապես ոչինչ չի ստացվի։

Մինասյանի կարծիքով` դրանով պետք է զբաղվեն պրոֆեսիոնալները, և բուհը պատրաստում է նոր կադրեր, որոնք պահանջված են շուկայում։

Իր հերթին Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը նշեց, որ վերջին տարիներին հանրապետությունում այդ ոլորտը բարձրացել է զարգացման նոր մակարդակ։ Օրինակ, եթե 2000թ–ին Հայաստանում զբոսաշրջիկների թիվը կազմել է ընդամենը 45 հազար մարդ, ապա հիմա այդ ցուցանիշն աճել է մոտ 10 անգամ` կազմելով 1 միլիոն 652 հազար մարդ։

«Մեզ մոտ ձևավորվել է միասնական զբոսաշրջային պրոդուկտ, զարգանում է ենթակառուցվածքը։ Եթե 2000–ականներին Երևանում ընդամենը մի քանի հյուրանոց կար, որոնք կարող էին ընդունել զբոսաշրջիկներին, ապա այսօր դրանք ամբողջ երկրում ավելի քան 500 են, և մեծամասնությունը` մարզերում», – ասաց Ապրեսյանը։

Հիշեցնենք, որ վերջին հինգ տարիների ընթացքում Ռուսաստանը մշտապես հայտնվում է այն երկրների հնգյակում, որոնք առաջատար են Հայաստան այցելող քաղաքացիների թվով։ 2018թ–ին Հայաստան են ժամանել Ռուսաստանի 684 հազար քաղաքացիներ։ Երկրորդ տեղում Վրաստանն է (314 հազար), երրորդ տեղում` Իրանը (մոտ 160 հազար), ԱՄՆ–ը գտնվում է չորրորդ տեղում (54 հազար), իսկ Ուկրաինան` հինգերորդ (30 հազար)։

Ըստ թեմայի

Հաճելի հանգիստ. Սևանա լիճ կարելի է հասնել նաև հարմարավետ էլեկտրագնացքով
«Էրեբունի» ամրոցում շուտով կլինեն նորմալ պայմաններ. Միքայել Բադալյան
Պատմական չվերթ` Երևանից Վան. Հայաստանի 1–ին և վերջին մայրաքաղաքներին 35 րոպե է բաժանում
Ինչպես հարստանալ ու հարստացնել Հայաստանը. Փաշինյանի կոչը` Իտալիայի գործարարներին
թեգերը:
Հայաստան, բուհ, Զբոսաշրջիկ

Գլխավոր թեմաներ