09:32 21 հուլիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.48
  • GBP596.79
  • EUR535.52
  • RUB7.56
Ապօրինի լողավազան

Օշականի կամրջի հարևանությամբ ապօրինի տեղադրված լողավազանն ապամոնտաժվեց 

© Photo: Facebook / Յաշա Սոլոմոնյան
Զբոսաշրջություն
Ստանալ կարճ հղումը
116 0 0

Օշականի կամրջի հարևանությամբ լողավազանը տեղադրվել էր առանց լիազոր մարմնի թույլտվության։

ԵՐԵՎԱՆ, 5 Հուլիս — Sputnik. Պետության կողմից պահպանվող հանրապետական նշանակության մշակութային հուշարձանների ցանկում ընդգրկված Օշականի կամուրջի հարևանությամբ տեղադրված արհեստական լողավազանն ապամոնտաժվել է։ Այս մասին Sputnik  Արմենիայի հետ զրույցում հայտնեց Օշական համայնքի ղեկավար Արամ Ներսիսիյանը։

Ինչպես արդեն հայտնել էինք, օրերս սոցիալական կայքերում բուռն քննադատության էր արժանացել Օշականի կամրջի տարածքում լողավազանի տեղադրումը։ Պատմամշակութային արգելոց թանգարանների ու պատմական միջավայրերի պահպանության ծառայությունը դիմել էր Արագածոտնի մարզպետին` լողավազանը հուշարձանի տարածքից ապամոնտաժելու պահանջով։

«Լողավազանը նոր էր տեղադրվել` հուլիսի 2–ին ու մենք չէինք էլ հասցրել այն նկատել։ Ահազանգից ու դեպքի մասին տեղեկանալուց հետո Արագածոտնի մարզպետը հրահանգել էր այն ապամոնտաժել։ Երեկ լողավազանի ջուրը դատարկեցինք, իսկ այսօր ժամը 14։00–ի դրությամբ լողավազանն ամբողջությամբ ապամոնտաժվեց»,–ասաց Ներսիսյանը։

Մարզպետարանից հաստատեցին, որ լողավազանը տեղադրվել էր առանց լիազոր մարմնի թույլտվության։ «Հուշարձանին կից կան օբյեկտներ, որոնցից մեկի տնօրենին էլ պատկանում էր այն»,–հայտնեցին մարզպետարանից։

Օշականի կամուրջը կառուցվել է 1706թ–ին։

Հինգ բան, որ պետք է անել Հայաստանում. ռուս զբոսաշրջիկի խորհուրդները

Հիշեցնենք` Օշականի ձոր կոչվող տարածքում այսօր բազմաթիվ նման հանգստի գոտիներ են գործում, որոնցից շատերն ունեն իրենց լողավազանները։ Դրանցում հանգստացողներին ժամավճարով հանգստի տարածքներ ու տաղավարներ են տրամադրվում։

Ըստ թեմայի

Ինչպես լեռնեցիներն ընտելացրին քամուն. Սյունիքի սարերում ծվարած էլեկտրակայանն ու «հին մոգը»
Օշականի հուշարձան-կամրջի մոտ տեղադրված լողավազանն ապօրինի է. առաջարկում են ապամոնտաժել
թեգերը:
լողավազան, Օշական

Գլխավոր թեմաներ