09:21 16 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.18
  • GBP592.94
  • EUR528.61
  • RUB7.41
Էրեբունի–Երևան, արխիվային լուսանկար

Անարդարացիորեն անտեսվածը. CNN–ը զբոսաշրջիկներին խորհուրդ է տալիս այցելել Երևան

© Sputnik / Асатур Есаянц
Զբոսաշրջություն
Ստանալ կարճ հղումը
100 0 0

Ամերիկյան հեռուստաընկերության կազմած վարկանիշում նշվում է, որ Երևանի պատմությունն ավելի քան 2800 տարեկան է և պահպանում է անցյալի շունչը։

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի — Sputnik. Հայաստանի մայրաքաղաք Երևանը հայտնվել է Եվրոպայի ամենագեղեցիկ քաղաքների 20–յակում, որոնք անարդարացիորեն անտեսել են զբոսաշրջիկները։ Վարկանիշը կազմել է ամերիկյան CNN հեռուստաընկերությունը։

Վարկանիշում նշվում է, որ Երևանի պատմությունն ավելի քան 2800 տարեկան է, քաղաքում զգացվում է անցյալի շունչը, բայց զբոսաշրջիկների հսկայական հոսքեր չկան։

Հրապարակման հեղինակների կարծիքով` քաղաքի կենտրոնը խորհրդային շրջանի նրբաճաշակ շինությունների և հսկայական շենքերի համադրություն է։

Այցելուները կարող են ծանոթանալ պատմամշակութային և կրոնական ժառանգությանը, քաղաքի պատմության մասին իմանալ Էրեբունի պատմահնագիտական թանգարանում։

Հայաստանից հեռանալիս օտարները օդանավակայանում երգում են «Էրեբունի Երևանը». տեսանյութ

CNN–ի վարկանիշում են ընդգրկվել նաև Մինսկը, Թբիլիսին, Անտվերպենը, Անկարան, Բեռնը, Հաագան, Մալմեն, Վրոցլավը, Դեբրեցենը։

«Երևանը բնավորություն ունեցող քաղաք է». Պոզները չբացառեց Հայաստան վերադառնալու հեռանկարը

Ըստ թեմայի

«Գիտե՞ք` ինչքան տուրիստ ա գալիս, էս պատի մոտ նկարվում». ֆիրդուսցիների այսօրվա կյանքը
«Էս Երևանը իմ թուլությունն ա». Աշոտ Ղազարյանը պատմում է այն, ինչի մասին երբեք չի պատմել
«Հին Երևանը» 2–րդ սերիա կունենա. իշխանությունը համուհոտը վերադարձնելու նոր տարբերակ ունի
թեգերը:
Զբոսաշրջիկ, Երևան, Հայաստան

Գլխավոր թեմաներ