00:31 23 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
Զբոսաշրջիկները Հանրապետության հրապարակում

Հյուրերի նախասիրությունները փոխվել են, իսկ Հայաստանի զբոսաշրջային ոլորտում կադրային աղետ է

© Sputnik / Andranik Ghazaryan
Զբոսաշրջություն
Ստանալ կարճ հղումը
151 0 0

24 հազար պատմական հուշարձաններից և արգելոցներից ընկերությունները տուրփաթեթներում օգտագործում են 40-ը միայն։

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի –Sputnik. Հայաստանի զբոսաշրջային ոլորտը կկարողանա լիարժեք զարգանալ միայն ներքին զբոսաշրջիկների թվի զգալի աճի և պրոֆեսիոնալ կադրերի առկայության դեպքում։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց  Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը։

Որպես ներքին զբոսաշրջության զարգացման կարևոր գործոն՝ Մինասյանը նշեց այդ ոլորտում ներգրավված մասնագետների որակավորման բարձրացումը։ Նա արդեն դիմել է ՀՀ Կրթության, գիտության, երիտասարդության և սպորտի նախարարություն՝ առաջարկելով քննարկել բարձրակարգ մասնագետներ պատրաստելու  հարցը։

Ընդհանուր առմամբ, բարձր որակավորում ունեցող կադրերի պատրաստումը առաջնային խնդիր է և՛ ներքին, և՛ ներգնա զբոսաշրջության զարգացման գործում։

Փորձագետն ընդգծեց, որ Հայաստան եկող զբոսաշրջիկների նախասիրություններն էապես փոխվել են, այդ պատճառով էլ մասնագետներ են անհրաժեշտ, որոնք կկարողանան լիարժեք բացահայտել երկրի ներուժը։

«Հայաստանի զբոսաշրջային ոլորտում այսօր կադրային աղետ է։ Նախկին Մշակույթի նախարարության հուշարձանների պաշտպանության ցանկում 24 հազար պատմական հուշարձան և արգելոց է ներառված, սակայն ընկերությունները տուրփաթեթներում ներառում են դրանցից 40-ը միայն։ Խնդիրը կարելի է լուծել պրոֆեսիոնալների օգնությամբ», – կարծում է Մինասյանը։

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանն իր հերթին համոզված է, որ զբոսաշրջային ոլորտի կայուն զարգացումը կօգնի երկրի տնտեսության վերելքին։ Ավելին, դա կհանգեցնի լրացուցիչ առավելության, քանի որ կնպաստի մշակութային ժառանգության պահպանմանը, արտերկրում երկրի իմիջի բարելավմանը և հանրապետության ներդրումային գրավչության ավելացմանը։

«Հայաստանը պետք է մրցունակ լինի առաջարկվող ծառայությունների գնի և որակի առումով։ Դրա համար անհրաժեշտ է ոչ միայն բարձր որակավորում ունեցող մասնագետներ պատրաստել, այլև զարգացնել ենթակառուցվածքները, պարզեցնել վիզային ռեժիմը։  Զբոսաշրջության պետական կոմիտեն պետք է տուրիզմի զարգացման հայեցակարգ մշակի և ավարտի համապատասխան ռազմավարության աշխատանքը»,–ասաց նա։

Նշենք, որ 2019 թվականի առաջին երեք ամիսների ընթացքում Հայաստան է ժամանել ավելի քան 364 հազար օտարերկրյա հյուր, իսկ 2018 թվականի նույն ժամանակահատվածում` շուրջ 347 հազար։ Այսինքն՝ աճը կազմել է 5.2 տոկոս։ Տնտեսական զարգացման նախարարության տվյալներով, 2018 թվականին Հայաստան այցելող ռուսաստանցի զբոսաշրջիկների թիվն ընդհանուր առմամբ աճել է  17 տոկոսով։ Հանրապետություն այցելած զբոսաշրջիկների թվով առաջատար երկրների հնգյակում են Ռուսաստանը` ավելի քան 525 հազար մարդ, Վրաստանը` 233 հազար մարդ, Իրանը` 132 հազար, ԱՄՆ–ն` 46 հազար և Ուկրաինան` 24 հազար մարդ։

Ստեղծիր թուղթ․ աստղադիտարանից բացի էլ ինչով Բյուրականը կզարմացնի զբոսաշրջիկներին

Ըստ թեմայի

Հայաստան ժամանած զբոսաշրջիկներն այս տարի ավելի շատ գումար են ծախսել
Զախարովան Հայաստանի հետ կապված կարևոր խորհուրդ է տվել զբոսաշրջիկներին
Կսիրահարվեք Հայաստանին. ինչ է խորհուրդ տալիս դեսպան Տողանյանը ռուսաստանցի զբոսաշրջիկներին
Հայաստանի հյուսիսի տեսարժան վայրերը, կամ ինչո՞վ է զբոսաշրջիկներին գրավում Լոռին
Միայն խորովածով զբոսաշրջիկներին չես գրավի. ինչի վրա է պետք դնել շեշտը
թեգերը:
արգելոց, զբոսաշրջություն, Հուշարձան, Զբոսաշրջիկ

Գլխավոր թեմաներ