00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հայաստանն այնքան հասանելի է». ռուսաստանցիներին կպատմեն հայկական հյուրընկալության մասին

© Photo: Development Foundation of ArmeniaПавильон Армении на продовольственной выставке WorldFood Moscow
Павильон Армении на продовольственной выставке WorldFood Moscow - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանը մատչելի ուղղություն է ռուսաստանցիների համար, այստեղ գալիս են ներքին անձնագրերով։ Զբոսաշրջային հոսքերը կարելի է ավելացնել ավելի շատ իրազեկելով։

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի — Sputnik. Հայաստանի զբոսաշրջության կոմիտեն ծրագրում է 2019թ–ին Ռուսաստանում անցկացնել մարքեթինգային արշավ` ռուսաստանցի զբոսաշրջիկներին դեպի Հայաստան ներգրավելու նպատակով։ Այդ մասին ՌԻԱ Նովոստիի հետ հարցազրույցում ասել է գերատեսչության ղեկավար Սուսաննա Սաֆարյանը։

Տետ-ա-տետ - Գևորգ Պողոսյան, Սաթիկ Բադեյան (15.04.19) - Sputnik Արմենիա
Կալավանի հրաշքը. արկածային զբոսաշրջություն, թե՞ համայնքային զարգացում

 «Այս տարի մենք ծրագրել ենք «Հայաստանն այնքան հասանելի է» անվանումով մարքեթինգային արշավ։ Պետական ֆինանսավորման դեպքում մենք Ռուսաստանում նպատակաուղղված մարքեթինգ կանցկացնենք ռուսաստանցի զբոսաշրջիկների համար, ինչը, կարծում եմ, կբարձրացնի երկրի, մատուցվող ծառայությունների մասին տեղեկացվածության մակարդակը, կավելացնի զբոսաշրջիկների հոսքը»,– նշել է Սաֆարյանը։

Նա հավելել է, որ իր գլխավորած գերատեսչությունը տարբերություն չի դնում տարբեր երկրների զբոսաշրջիկների միջև։

Տուն-տուկ. ինչպես հնձած խոտից ու չորացած եղեգներից Մարտունու 1-ին էկոհյուրատունը կառուցվեց

«Իհարկե, Ռուսաստանը մեր ամենախոշոր շուկան է։ Մենք ցանկանում ենք Հայաստանում այնպես դիվերսիֆիկացնել ծառայությունները, որպեսզի առաջարկներ լինեն բոլոր սոցիալական խմբերի, երկրների, տարիքային կարգերի, երկիր ժամանած բոլոր զբոսաշրջիկների համար։ Ռուսաստանից Հայաստան այցելությունները կայուն են։ Մենք ռուսաստանցիների համար հետաքրքիր և մատչելի երկիր ենք, քանի որ նրանք այստեղ են գալիս ներքին անձնագրերով։ Այդ ամենը զբոսաշրջիկների աճի խթան է», – ասել է Սաֆարյանը։

Туристы в Ереване - Sputnik Արմենիա
Խնդրահարույց զբոսաշրջություն. հայերը 200 դոլար են վճարում, վրացիների համար անվճար է

Նա հաղորդել է, որ 2019թ.–ի հունվարից հունիս արձանագրվել է 1,679 միլիոն այցելություն Հայաստան։ «Ուզում եմ ընդգծել, որ դրանք ընդհանուր, այլ ոչ թե զբոսաշրջային այցելություններ են։ 2018թ.–ի նույն շրջանի համեմատ աճը կազմել է 12,8 տոկոս։ Ընդհանուր ցուցանիշից միայն զբոսաշրջային այցելությունները եղել են մոտավորապես 770 հազար», – նշել է նա։

Նրա խոսքով` զբոսաշրջային հոսքի ցուցանիշները տարվա արդյունքներով կանխատեսելը դժվար է։

«Կարելի է միայն ենթադրություն անել` հաշվի առնելով տարեսկզբի աճի ցուցանիշը։ Տվյալ պահին մենք աճի ցուցանիշները պահում ենք 10-13 տոկոսի սահմաններում»,– նշել է Սաֆարյանը։

Արմեն Սարգսյանի այցից լոռեցիները ոգևորվել են. նրանք գիտեն զբոսաշրջիկ «որսալու» եղանակները

Նա հաղորդել է նաև, որ հիմա քայլեր են ձեռնարկվում զբոսաշրջային ենթակառուցվածքները կատարելագործելու համար, պետությունը բարեկարգում է 330 կիլոմետր ճանապարհ, ինչը կհեշտացնի Հայաստանով ճանապարհորդությունները, մշակվում է զբոսաշրջային ցուցանշանների ստանդարտացման նախագիծ։ Համաշխարհային բանկի վարկային ֆինանսավորմամբ վերականգնվում է Գյումրու Կումայրի թաղամասը, վերանորոգվում է միջնադարյան Տաթևի վանք տանող ճանապարհը, բարեկարգվում է Գառնիի հեթանոսական տաճարի մոտ գտնվող «քարերի սիմֆոնիան», ստեղծվում են դենդրոպարկ տանող կածաններ։

Սաֆարյան. «Ցուցանիշների աճին նպաստել են մարկետինգային քայլերը»

Նշենք, որ առաջին կիսամյակում ռուսական անձնագրերով Հայաստան է ժամանել 342 հազար մարդ, ինչը 55 հազարով ավելի է անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Դա զբոսաշրջիկների ընդհանուր թվի 47-48 տոկոսն է։

Լրահոս
0