15:48 19 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.22
  • GBP593.51
  • EUR526.22
  • RUB7.39
Վարչապետը օտարերկրացի զբոսաշրջիկներին հրավիրել է կառավարության շենք

Հայաստանը բարելավել է իր զբոսաշրջային մրցունակության դիրքերը. Նիկոլ Փաշինյան

© Photo / official site of the Prime minister of RA.
Զբոսաշրջություն
Ստանալ կարճ հղումը
39 0 0

Համաշխարհային տնտեսական ֆորումը հրապարակել է «2019թ. Զբոսաշրջության մրցունակության զեկույցը», որտեղ Հայաստանը 5 կետով բարելավել է դիրքերը։ Զեկույցը վերջին անգամ հրապարակվել էր 2017-ին:

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանը 2019 թվականին բարելավել է իր դիրքերը զբոսաշրջության ոլորտի մրցունակության ինդեքսում, որը ներկայացրել է Համաշխարհային տնտեսական ֆորումը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Համաձայն զեկույցի՝ Հայաստանը հինգ կետով առաջընթաց է արձանագրել և զբաղեցնում է 79-րդ տեղը»,- գրել է վարչապետը:

2017-ին Հայաստանը զբաղեցնում էր 84-րդ տեղը:

Զեկույցի հեղինակները համեմատել են 140 երկրների 90 պարամետրեր, որոնք համակցվել են 14 խմբի և չորս հիմնական ոլորտների՝ միջավայրի ստեղծման հնարավորություն (անվտանգություն, առողջություն և հիգիենա), զբոսաշրջության քաղաքականություն և դրա համար բարենպաստ պայմաններ ստեղծելու ենթակառուցվածքներ (ավիացիոն ենթակառուցվածքներ, ցամաքային և նավահանգիստների ենթակառուցվածքներ, տուրիստական ​​ծառայություններ) ու բնական և մշակութային ռեսուրսներ:

«Վարչապետն է Ձեր զբոսավարը» ակցիան կվերածվի գովազդային հոլովակի

Զբոսաշրջիկների համար առավել գրավիչ երկրների տասնյակը գլխավորում են Իսպանիան (երրորդ տարին անընդմեջ), Ֆրանսիան, Գերմանիան, Ճապոնիան, Միացյալ Թագավորությունը, ԱՄՆ-ը, Ավստրալիան, Իտալիան, Կանադան, Շվեյցարիան:

Փաշինյանը` զբոսավար. վարչապետն օտարերկրացի զբոսաշրջիկների հետ շրջում է ավտոբուսով

Անվտանգության առումով Ֆինլանդիան առաջինն է: Դրան հաջորդում են Իսլանդիան և Օմանը:

Ցուցակի վերջին երեք տեղերը զբաղեցնում են Լիբերիան (138), Չադը (139) և Եմենը (140):

Ըստ թեմայի

Մենք հստակ հասկանում ենք, թե տարիներ անց հանքավայրի շահագործումից հետո ինչ է մնալու մեզ. Միրզոյան
Միրզոյան. «Ջերմուկում Ամուլսարի հետ կապված տրամադրություններն անփոփոխ են»
«Արմենիա տուրիստիչեսկայա- 2019». այս տարվա լավագույնները հայտնի են. լուսանկարներ
Զբոսաշրջիկներին Եգիպտոսում թողած տուրիստական գործակալության տնօրենին մեղադրանք է առաջադրվել
թեգերը:
զբոսաշրջություն, Զբոսաշրջիկ, Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ