06:05 20 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.34
  • GBP614.19
  • EUR530.17
  • RUB7.45
Երևան

Երևանն ԱՊՀ երկրների լավագույն եռյակում է`աշնանը ճամփորդելու համար

© Sputnik / Asatur Yesayants
Զբոսաշրջություն
Ստանալ կարճ հղումը
78 0 0

Զբոսաշրջիկներն ԱՊՀ քաղաքներ և երկրներ աշնանային ուղևորությունների համար օրական 40-ից մինչև 100 դոլար են ծախսում։

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի — Sputnik. Երևանը ճանաչվել է ԱՊՀ լավագույն քաղաքներից 2019 թվականի աշնան հանգստի և ճամփորդության համար։ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքն ընդգրկվել է լավագույն եռյակում։

Վարկանշային աղյուսակը կազմել է ռուսական ТурСтат զբոսաշրջային պորտալը`վերլուծություն կատարելով զբոսաշրջիկների շրջանում։

«Ինքնուրույն աշնանը զբոսաշրջիկներն ԱՊՀ քաղաքներ են մեկնում միջինը երկու-երեք հանգստյան օր, իսկ խմբերով՝ սովորաբար ընտրում են էքսկուրսիոն տուրեր մեկ շաբաթվա համար: Զբոսաշրջիկներն ԱՊՀ քաղաքներ և երկրներ աշնանային ուղևորությունների համար օրական 40-ից մինչև 100 դոլար են ծախսում՝ ներառյալ բնակության վայրը և սնունդը»,- գրում է պորտալը:

Նշվում է, որ Երևան զբոսաշրջիկներն այցելում են հատկապես հանգստյան օրերին:

Լեհ զբոսաշրջիկի վրա հարձակված արջի վարքը կուսումնասիրվի թաքնված տեսախցիկներով

Մինսկը (Բելառուս) ցանկի առաջին հորիզոնականում է, Նուր-Սուլթանը (Ղազախստան)՝ երկրորդ: Երևանը հաջորդում է Նուր–Սուլթանին։

Թոփ տասնյակում են նաև Ալմաթին (Ղազախստան), Բաքուն (Ադրբեջան), Տաշքենդը (Ուզբեկստան), Քիշնևը (Մոլդովա), Բիշքեկը (Ղրղըզստան), Դուշանբեն (Տաջիկստան) և Աշխաբադը (Թուրքմենստան):

Ըստ թեմայի

Քանի զբոսաշրջիկ է Հայաստան այցելել 2019-ի առաջին կիսամյակում
Վանյան. «Շատ զբոսաշրջիկներ ցանկանում են ՀՀ-ում մասնակցել «Եվրոպական ժառանգության օրերին»»
Զբոսաշրջիկներն արդեն կարող են Սաուդյան Արաբիա գնալ. կանայք ստիպված չեն լինի աբայա հագնել
թեգերը:
Անկախ պետությունների համագործակցություն (ԱՊՀ), զբոսաշրջություն, Զբոսաշրջիկ, Երևան, Հայաստան

Գլխավոր թեմաներ