13:42 05 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD502.97
  • GBP618.25
  • EUR543.86
  • RUB6.56
Զբոսաշրջություն
Ստանալ կարճ հղումը
414 0 0

Աջարիայի զբոսաշրջության դեպարտամենտի հրապարակած տվյալները, որի համաձայն Սև ծովի հանգստավայրերն այլևս հայաստանցի այցելուների հետաքրքրության առաջին հորիզոնականներում չեն, իսկապես զարմանալի են։

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Չնայած Աջարիայի զբոսաշրջության դեպարտամենտի հրապարակած տվյալներին` Վրաստանի Սև ծովի ափը շարունակում է գրավիչ տուրիստական գոտի մնալ Հայաստանի շատ քաղաքացիների համար։ Փորձագետները Հայաստանում ու Վրաստանում վստահ են դրանում, և այդ վստահության համար հիմքեր կան։

Աջարիայի զբոսաշրջության դեպարտամենտի հրապարակած վիճակագրության համաձայն` Հայաստանը չի ներառվել այն երկրների հնգյակում, որոնց քաղաքացիները նախապատվությունը տալիս են Սև ծովի ափի հանգստյան գոտիներին։ 2019 թվականի տվյալների համաձայն` առաջատարներ են Թուրքիան (894750), Ադրբեջանը (206412), Ռուսաստանը (106276), Իսրայելը (100992) և Ուկրաինան (59342).
Այս տվյալները, մեղմ ասած, զարմանալի են` հաշվի առնելով Հայաստանի քաղաքացիների մեծ հետաքրքրությունը հարևան Վրաստանի ու դրա առողջարանների նկատմամբ։ Մեր երկրի բնակիչները հաճախ Վրաստան են գնում նույնիսկ առանց հատուկ առիթի` պարզապես խինկալի ուտելու, միջավայրը փոխելու, մեքենա ու պահեստամասեր գնելու։

«Երևի, սխալ են հաշվել, քանի որ ամբողջ ամառ Քոբուլեթում հայեր էին հանգստանում», – հենց այդպես բացատրեց իրավիճակը Վրաստանի հյուրանոցների ու ռեստորանների միության նախագահ Շալվա Ալավերդաշվիլին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում` մեկնաբանելով ներկայացված տվյալները։

Глава ассоциации гостиниц и ресторанов Грузии Шалва Алавердашвили
© Sputnik / Laura Sarkisian
Շալվա Ալավերդաշվիլի

Սակայն փորձագետը նաև այլ կերպ պարզաբանեց այդ վիճակագրությունը։ Ալավերդաշվիլու խոսքով` տվյալները հիմնվել են ոչ թե հանգստացողների, այլև երկրի այցելուների քանակի վրա։ Օրինակ` Թուրքիայի քաղաքացիներից շատերը վրացական Բաթումով են Ադրբեջան գնում։ Դրա հաշվին Թուրքիան առաջ է ընկել։ Հասկանալի է նաև Ռուսաստանի և Ուկրաինայի հետ կապված իրավիճակը. այդ երկրների քաղաքացիներից շատերն անշարժ գույք ունեն վրացական առողջարանային քաղաքներում։

«Սա չի նշանակում, որ Սև ծովի ափը պակաս գրավիչ է դարձել Հայաստանի քաղաքացիների համար», – հավելեց Ալավերդաշվիլին։
Նշենք` 2019 թվականի տվյալների համաձայն` ընդհանուր Վրաստան այցելուների թվով Հայասպանը երրորդ տեղում էր` 1 365 048 մարդ։ Ադրբեջանից Վրաստան էին այցելել 1 526 619 մարդ, Ռուսաստանից`1 471 558։
Մինչդեռ Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանին այս թվերն ամենևին չզարմացրեցին, քանի որ, նրա խոսքով, հայ զբոսաշրջիկները ավելի հաճախ են սկսել Քոբուլեթի ու Բաթումի համար այլընտրանքներ փնտրել։

Նրա կարծիքով` այցերի քանակի նվազումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Վրաստանը հայաստանցիներին արդեն լավ ծանոթ է։ Դա չի նշանակվում, որ հայերն այլևս հետաքրքրված չեն հարևան երկրով։

«Վրաստանը շարունակում է զբոսաշրջության հետաքրքիր ուղղություն մնալ մեզ համար։ Ավելին` հենց հայերն են «բացահայտել» Վրաստանի Սև ծովափը որպես գրավիչ տուրիստական գոտի», – ասաց Ապրեսյանը։

Мехак Апресян на пресс-конференции по предстоящему фестивалю шашлыка в Ахтале (9 августа 2019). Еревaн
© Sputnik / Aram Nersesyan ,
Մեխակ Ապրեսյան

Բայց Վրաստանը «ոտնատակ տված» հայերին նոր տպավորություններ են պետք։ Վերջերին տարիներին հանգստի համար այլընտրանքային տարբերակներ են դարձել Եգիպտոսը, ԱՄԷ–ն, Շրի Լանկան, Մարոկկոն։

Անասնաբույժից մինչև ալպինիստ. ինչպես Գևորգը Էջմիածնից Հիմալայներ ու Կիլիմանջարո հասավ

Ապրեսյանն ընդգծեց, որ այլ ուղղությունների պահանջարկն աճել է նաև այն պատճառով, որ դրանք ավելի հասանելի են դարձել, զբոսաշրջային գործակալությունները համեմատաբար էժան փաթեթներ են առաջարկում։ Մարդկանց հաջողվում է երբեմն արտասահմանում հանգստանալ։
Փորձագետը վստահ է, որ իռլանդական Ryanair–ի (այն էժան գներով կանոնավոր չվերթեր է իրականացնում դեպի մի շարք եվրոպական քաղաքներ) Հայաստանի շուկա մուտք գործելու հանգամանքը պատկերը կրկին կփոխվի։

Ըստ թեմայի

Ինչպես չինացին Հայաստան եկավ «չինական» վիրուսից մեկ ամիս առաջ ու սիրահարվեց մեր երկրին
«Նա գնաց Երևան, բայց սիրտը մնաց այստեղ». տան պատմությունը, որտեղ ապրել է Փարաջանովը
Ռուսաստանում ավիատոմսերը կթանկանան
թեգերը:
Սև ծով, Վրաստանի Հանրապետություն, Հայաստան, զբոսաշրջություն, Զբոսաշրջիկ

Գլխավոր թեմաներ