18:04 06 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD481.74
  • GBP608.44
  • EUR546.00
  • RUB7.01
Զբոսաշրջություն
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (886)
89 0 0

Մեխակ Ապրեսյանի հաշվարկով` կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի անգամ ամենացանկալի սցենարի դեպքում Հայաստանի զբոսաշրջային ոլորտը ճգնաժամից դուրս կգա միայն 2021 թ.-ի ապրիլին, իսկ այս տարի որոշակի ակտիվացում է ակնկալվում միայն հուլիսի վերջին, օգոստոսին:

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik․ Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանն այսօր ԱԺ-ում ոլորտի իրավիճակին նվիրված քննարկման ժամանակ հայտարարեց, որ Հայաստանի զբոսաշրջային ոլորտի բոլոր կազմակերպություններն այսօր կանգնած են սննկացման վտանգի առաջ:

Նա փաստեց, որ 2020թ.-ի ընթացքում զբոսաշրջային ոլորտը ներկայացնող կազմակերպությունների շահույթը եղել է զրոյական, փոխարենը դրանց մեծ մասը ստիպված են եղել առանց եկամուտ տանալու սպասարկել նախկինում իրենց կարողությունների զարգացման համար վերցրած վարկերի գումարները:

«Լուծումը կարող է լինել հետևյալը՝ կառավարությունը, ԿԲ-ն, առևտրային բանկերը համատեղ քննարկում են և տրամադրում իրատեսական ողջամիտ ժամկետով իրական վարկային արձակուրդ, և ոչ թե ասեն՝ էս երկու ամիսը մի տվեք, երրորդ ասին եկեք, ամբողջ գումարը տվեք»,- ասաց Ապրեսյանը՝ առաջարկելով ոլորտի վարկային պարտավորությունների համար արձակուրդը սահմանել մինչև հաջորդ տարվա ապրիլ, կամ թույլ տալ կազմակերպություններին կառավարության առաջարկած արտոնյալ վարկերով մարել նախկինում վերցրած վարկերը:

Առանց զբոսաշրջիկների և սփյուռքահայերի հեշտ չի լինի. Երևանի սրճարանները բացվել են

Ապրեսյանը շեշտեց, որ հակառակ պարագայում զբոսաշրջության ոլորտի սննկացումը կարող է հանգեցնել սննկացումների շղթայական ռեակցիայի, որից կտուժեն նաև բանկերը:

Նա կարծում է, որ իր առաջարկը թույլ կտա փլուզումից փրկել նաև բանկային համակարգը:

Մեխակ Ապրեսյանի հաշվարկով` կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի անգամ ամենացանկալի սցենարի դեպքում Հայաստանի զբոսաշրջային ոլորտը ճգնաժամից դուրս կգա 2021 թ.-ի ապրիլից ոչ շուտ: Իսկ այս տարի ներգնա ոլորտի որոշակի ակտիվացման պարագայում տեղաշարժ կնկատվի ամենաշուտը հուլիսի վերջին, օգոստոսին:

Նշենք, որ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանի նախաձեռնությամբ այսօր ԱԺ-ում կազմակերպվել է աշխատանքային քննարկում՝ տուրիստական ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Որ երկրներն ու երբ կբացեն սահմանները զբոսաշրջիկների համար․ փորձագետի կանխատեսումը

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (886)

Ըստ թեմայի

Հայաստանը մեծ փողեր է կորցրել. 175 000 զբոսաշրջիկ կարող էին գալ, բայց չեն եկել
Առաջին զբոսաշրջիկներին կդիմավորեն ինչպես տիեզերագնացների. կարանտինն ու տուրիզմը
Վրաստանն ուզում է լինել առաջին երկիրը, որը կբացի սահմանները զբոսաշրջիկների համար
թեգերը:
Մեխակ Ապրեսյան, զբոսաշրջություն, Զբոսաշրջիկ, Հայաստան, կորոնավիրուս

Գլխավոր թեմաներ