09:36 15 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD484.83
  • GBP634.16
  • EUR571.91
  • RUB6.61
Զբոսաշրջություն
Ստանալ կարճ հղումը
362 0 0

Հայաստանում զբոսաշրջության ոլորտի խնդիրների լուծման երկու ճանապարհ կա։ Դրանցից որ մեկը կընտրեն իշխանությունները՝ կախված է երկրում համաճարակաբանական իրավիճակից։

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Հայաստանը պետք է ամեն ինչ անի, որպեսզի աշնանից կարողանա արտասահմանցի զբոսաշրջիկներ ընդունել, անգամ եթե սկզբում նրանք շատ քիչ լինեն։ Միայն դա կարող է տուրիզմի ոլորտը փրկել լիակատար կործանումից։ Դրանում համոզված է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հինգշաբթի կայացած կառավարության նիստում նշել էր, որ մինչև զբոսաշրջային սեզոնի ավարտը Հայաստանում միջազգային թռիչքները չեն վերականգնվի: Այս սահմանափակման մեջ նա փորձել էր նաև լավ բան գտնել` այն անվանելով Հայաստանի նոր անկյունները բացահայտելու հիանալի հնարավորություն։

Բայց դեռ պարզ չէ, թե որքան ժամանակ են Հայաստանի սահմանները փակ լինելու այցելուների համար, և դեռ որքան է արտաքին աշխարհը հայերի համար փակելու իր սահմանները։ Սպասարկման ոլորտի (որը ներառում է ոչ միայն զբոսաշրջությունը, այլ նաև հյուրանոցային բիզնեսը, ռեստորանները, ժամանցի ոլորտում ներգրավված ընկերությունները) ներկայացուցիչներն արդեն վաղուց են ահազանգում, որ հազիվ են ծայրը ծայրին հասցնում, իսկ շատերը սնանկացման եզրին են։

Հյուրանոցային ոլորտի ներկայացուցիչներն արդեն դիմել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին։ Ավելի վաղ սկսվել էր ոլորտին COVID-19-ի հասցրած վնասների գույքագրումը։

Ամենաշատը անհանգստացնում է անորոշությունը, ինչպես գործունեության վերսկսման ժամկետների, այնպես էլ առհասարակ զբոսաշրջության վերականգնման հետ կապված։

Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում Ապրեսյանը նշեց, որ ամեն բան կախված է տուրիզմի սեզոնի ավարտի և սահմանների բացման ժամկետներից։

Եթե իշխանությունները նկատի ունեին ամառային տուրիստական սեզոնը, ապա հույս կա, որ աշնանը Հայաստանը կբացի դռներն արտասահմանցիների համար։

«Ամեն ինչ կախված է նրանից, թե երբ են իշխանությունները նախատեսում բացել սահմանները։ Եթե աշնանը, ապա հույս կա, որ հոկտեմբերի սկզբին կընդունենք առաջին միջազգային զբոսաշրջիկներին։ Դա նշանակում է՝ ոլորտի որոշակի ակտիվացում արդեն աշնանը կլինի»,-ասաց Ապրեսյանը։

Էժան տուրերն անորակ են և հիասթափեցնո՞ւմ են զբոսաշրջիկներին. տուրիզմում գոյի խնդիր է

Ապրեսյանի կարծիքով՝ նշանակություն չունի, թե երկիրը քանի զբոսաշրջիկ կընդունի, անգամ եթե նրանք շատ քիչ լինեն, դա արդեն նշանակալի դրական ազդեցություն կունենա ոլորտի վրա։

Բայց եթե Հայաստանի սահմանները մինչև տարեվերջ այդպես էլ փակ մնան, ապա ոլորտը կարող է լիակատար կոլապսի մեջ հայտնվել։ Հաջորդ տարի գործնականում ստիպված կլինեն ամեն ինչ զրոյից սկսել՝ զբոսաշրջիկներին գրավելու համար հսկայական ջանքեր գործադրելով։

Համավարակը ծանր հարված է հասցրել երկրի բնակչության մեծ մասի ընտանեկան բյուջեին, շատերն ուղղակի անվճարունակ են դարձել անգամ երկրի ներսում հանգստանալու համար։

Մյուս կողմից, մարդկանց մի շերտ կա, որը պարզապես վախենում է հանգստանալ երկրի ներսում։ Իսկ նրանք, ովքեր կարող են և ուզում են, շատ քիչ են՝ ոլորտը կործանումից համար։

«Ներքին տուրիզմի զարգացումը շատ կարևոր է, և մենք միշտ էլ խոսել ենք այդ մասին դեռ սահմանները փակելուց առաջ։ Սակայն միայն դա բավարար չէ»,-ասաց Ապրեսյանը։

Բայց ներքին զբոսաշրջության զարգացման հետ միասին կարևոր է բաց թողնել միջազգային տուրիզմի վերսկսման պահը։

Ինչ վերաբերում է պետական աջակցությանը, ապա ստեղծված իրավիճակում այն պետք է առավել առարկայական և շոշափելի լինի, որպեսզի թույլ չտա ոլորտի լիակատար փլուզումը։

Թե ինչ ճանապարհ կընտրեն իշխանությունները, մեծ հաշվով կախված է երկրում համաճարակաբանական իրավիճակից։

2020թ․-ի առաջին եռամսյակում երկիր այցելել է մոտ 311 հազար զբոսաշրջիկ՝ նախորդ տարվա նույն շրջանի 770 հազարի փոխարեն։ Միայն առաջին եռամսյակում Հայաստանն արդեն 450 հազար այցելու է կորցրել։

Համավարակն ու տուրիզմը. ի՞նչ կտա ոլորտին կառավարության որոշումը

Յուրաքանչյուր զբոսաշրջիկ Հայաստանում մոտ 800 դոլար էր ծախսում։ Հետևաբար՝ միայն առաջին եռամսյակում երկիրը մոտ 350 միլիոն դոլար է կորցրել։ Երկրորդ եռամսյակում, հասկանալի պատճառներով, զբոսաշրջիկներ չեն եղել։ Երրորդ եռամսյակն էլ նույն պատճառով ամբողջովին ձախողված է։ Նախորդ տարի կանխատեսվում էր զբոսաշրջիկների հոսքի 10 տոկոս աճ։

Ըստ թեմայի

Զբոսաշրջիկներին «գցած» 25-ամյա Աննա Սահակյանն ազատության մեջ է. տուժածները դժգոհ են
Չարդարացված հույսեր․ Վրաստանի սահմանները հուլիսի 1-ից չեն բացվի զբոսաշրջիկների համար
Արայիկ Հարությունյանը զբոսաշրջային ընկերությունների համար լավ լուր է հայտնել
թեգերը:
Հյուրանոց, կորոնավիրուս, Սահման, Մեխակ Ապրեսյան, Հայաստան, զբոսաշրջություն, Զբոսաշրջիկ

Գլխավոր թեմաներ